ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նա իշխանության անգործություն է ցուցաբերել, որի հետևանքով Արցախ մեկնած 72 զինծառայողների մի մասը զոհվել են, մյուսներն առ այսօր անհետ կորած են։
Ըստ քրեական գործի նյութերի` վերոհիշյալ հրամանատարն ի պաշտոնե պարտավոր է եղել 2020 թ–ի հոկտեմբերի 11–ին Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ զորամասերից մեկի թվով 72 զինծառայողներին։
Բայց ոչ միայն անձամբ չի դիմավորել, այլև ընդհանրապես չի կազմակերպել նրանց դիմավորումը։ Դրա հետևանքով զինծառայողներն իրենց տեղափոխող մեքենաներով նույն օրը կեսօրին հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան:
ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչներ Հայաստան չեն գալու։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է տարբեր լրատվամիջոցների կողմից և համացանցում տարածվող տեղեկությունները։ ԱԱԾ–ն շեշտում է՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից հատուկջոկատայինների խումբ է խնդրել ՀՀ ԶՈւ վերնախավին լիկվիդացնելու համար։ Նշվում էր, թե 13 հոգանոց խումբն արդեն հատել է Վրաստանի սահմանը և այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ խմբում ընդգրկված են թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ:
«Վաղը նոր «Մարտի 1» չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը