Էդմոն Մարուքյան և Նաիրա Զոհրաբյան. ԱԺ. արխիվային լուսանկար

Ընդդիմությունը ՀՀ իշխանություններից պահանջում է պարզաբանել Սյունիքի մասին փաստաթուղթը

157
(Թարմացված է 12:22 12.02.2021)
Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» գրավոր հարցում է ուղարկել կառավարություն ու սպասում է պատասխանի։ «Բարգավաճ Հայաստանն» էլ մոբիլիզացիայի կոչ է անում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ընդդիմությունը ՀՀ իշխանություններից պահանջում է պարզաբանել, թե Արցախի ու Սյունիքի մասին ինչ հուշագրի տեքստ է երեկ հրապարակվել սոցիալական կայքերում։

«Համացանցում հրապարակվել է ինչ-որ հուշագրի տեքստ, որն ուղղակիորեն վերաբերում է թե՛ Արցախին, թե՛ Սյունիքին, և որը պարզվում է գաղտնի կնքվել է դեռևս դեկտեմբերին և հարաբերությունները կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածի հետ կապված։ Մենք իշխանությունից պահանջում են հոդաբաշխ ձևով բացատրություն տալ` ինչի մասին է խոսքը, որովհետև այն, ինչ հրապարակվել է միայն տեքստն է չկա ոչ մի ստորագրություն»,– այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ միջպետական բոլոր պայմանագրերը պետք է վավարեցվեն ԱԺ–ի և ՍԴ–ի կողմից, հակառակ դեպքում` իրավական ուժ չունեն ու չեն կարող ունենալ կիրառական նշանակություն։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ հրապարակված փաստաթղթում կան կետեր, որոնք դե ֆակտո արդեն իրականացված են։

«Դրա համար մենք հիմնավոր կսկած ունենք, որ դա բանավոր կարգով պայմանավորվածի տեքստն է»,– ասաց Մարուքյանը` արձանագրերով, որ իշխանությունն առ այսօր ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է համացանցում հայտնված փաստաթղթի իսկությունը։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել սոցիալական մեդիահարթակներում, Մարուքյանի խոսքով` ազգային անվտանգության խնդիր է։

Մարուքյանը հայտնեց նաև, որ «Լուսավոր Հայաստանը» գրավոր հարցում է ուղարկել կառավարություն ու սպասում է պատասխանի։

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, ճեպազրույցի ժամանակ խոսելով հրապարակված փաստաթղթի մասին, այն որակեց իբրև «իշխանության կապիտուլյացիոն քաղաքականության շարունակություն»։

«Եթե իշխանությունն իրականացննում էր ու շարունակում է իրականացնել կապիտուլյացիա, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա, այսինքն` ամբողջ ժողովուրդը պիտի դառնա ընդդիմություն այս իշխանությանը, որովհետև չգիտենք Խորհրդային Հայաստանի 29 000 քառ. կմ–ից, որը նաև մեր Հայաստանի տարածքն է, ինչքանն է մնացել»,– ասաց նա։

ԲՀԿ–ն համարում է, որ մոբիլիզացիայի մի քայլն էլ կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի` այսօր հրավիրած հանրահավաքը։

Փետրվարի 10-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է վիճելի տարածքներով։ Արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 11-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ նոր պայմանավորվածության մասին էր խոսում Ավինյանը, ասաց, որ ինքը տեղյակ է միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից։

Ավելի ուշ համացանցում հայտնվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գորիս-Դավիթ-Բեկ և Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստը:

Հիշեցնենք` ՀՀ պաշպանության նախարարությունը Սյունիքի մարզի ավտոճանապարհի Դավիթ Բեկ–Գորիս հատվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն էր տարածել 2020թ–ի դեկտեմբերի 19-ին, գերատեսչությունը երեկ կրկին անդրադարձել էր այդ թեմային և հիշեցրել, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովվում է ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում տեղակայվում են ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

157
թեգերը:
ԱԺ, Սյունիք, Եռակողմ հայտարարություն, փաստաթուղթ, Հայաստան, Իշխանություն, ընդդիմություն
Ըստ թեմայի
Գեղարքունիքում և Սյունիքում սառցապատ ավտոճանապարհներ կան
Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

238
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

238
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան
Մարիան Քլարկ–Հաթինգ

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից

1060
(Թարմացված է 22:21 08.03.2021)
Նրա այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում մեր աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:

Mediaport  Տելեգրամ- ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

1060
թեգերը:
Ադրբեջան, լրտեսություն, լրտես, Հայաստան, ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ թեմայի
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ
Հնարավոր է` Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներին լրտեսության մեղադրանք առաջադրվի
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին