Վաղարշակ Հարությունյան

Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները

322
(Թարմացված է 18:29 10.02.2021)
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` Ռուստամ Մուրադովը նույն հարցը դրել է Իլհամ Ալիևի առջև։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմից գրանցված կրակոցների դեպքերի արձանագրությունները: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 «Ես ասել եմ, որ կան դեպքեր, որոնք ուղղված են չեն մեր դիրքերի, կամ մեր զինվորների, կամ բնակիչների դեմ, բայց կան, ինչպե՞ս ենք դրանց հետ վարվելու: Ինքը նույն հարցը դրել է Իլհամ Ալիևի առջև: Մոտեցումը ձևավորված է հիմա»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ բոլոր այդ դեպքերն արձանագրվում են, գրանցվում, և փոխանցվում են ՌԴ խաղաղապահ ուժերին, որոնք էլ քննություն են իրականացնում:

Հարությունյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերից մինչև այսօր հայ- ադրբեջանական շփման գծում ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել:

«Սպանության ոչ մի դեպք չի գրանցվել: Մեկ վիրավոր ունենք Շուշիում:  Զինադադարի խախտում եղել է: Օրինակ՝ օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում»,- ասաց նա:

Պատերազմին մասնակցած կամավորականներից և մոբիլիզացվածներից ովքե՞ր առայժմ չեն վճարվել

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

322
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուստամ Մուրադով, Վաղարշակ Հարությունյան
Ըստ թեմայի
Ադրբեջանական տանկեր ոչնչացրած շարքային Գաբրիելյանը մեքենա է նվեր ստացել բարերարից
Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար. ԱԳ նախարար
Որևէ քաղաքական հիմք չկա. ինչու Հայաստանում չի վերացվում ռազմական դրությունը
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

2
(Թարմացված է 20:35 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

2
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

41
(Թարմացված է 20:20 01.03.2021)
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

41
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ