ԱԱԾ

ԱԱԾ-ն Վայոց Ձորի մարզպետարանում հափշտակության խոշոր դեպք է բացահայտել

113
(Թարմացված է 18:21 10.02.2021)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական միջոցների հափշտակության դեպք է բացահայտել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն նախնական համաձայնության է եկել Վայոց Ձորի մարզում Վայքի և Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների պատասխանատու անձանց հետ և, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել են վերոնշված համայնքների մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները։

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Մինչդեռ նշված կազմակերպությունների կողմից փաստացի չեն ապահովվել մարզային նշանակության ավտոճանապարհների և արհեստական կառույցների պահպանության այնպիսի վիճակը, որը կհամապատասխաներ տարվա ցանկացած ժամանակահատվածում անվտանգ երթևեկության պահանջներին:

Այս ամենի հետևնքով պատասխանատու անձանց կողմից պետությունից խաբեությամբ հափշտակվել է Վայոց Ձորի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային սպասարկման համար 2016-2019 թվականներին պետբյուջեից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ 124,152,000 դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Տղամարդն անհետ կորած զինվորի հորից խոշոր կաշառք է ուզել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

 

113
թեգերը:
Վայոց Ձոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները
«Պատրոն Դավոն» պատասխանել է ԱԱԾ–ին
Родственники 54 военнослужащих из Ширака, захваченных в Хцаберде, во время пресс-конференции в администрации Ширакской области (28 февраля 2021). Гюмри

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

0
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորում են տղաների անունները քաղաքական նպատակներով չշոշափել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում հայտնված տղաների հարազատները բոլոր ուժերին կոչ են անում գերիների հարցը չքաղաքականացնել: Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ։

«Քաղաքական և ոչ քաղաքական ուժերը շոշափում են մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Եթե կա ինչ–որ անձնավորություն, որը կարող է իր լուման ներդնել մեր տղաներին վերադարձնելու հարցում, խնդրում ենք` թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մեր կողքին լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, որոնք իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդիրը շոշափելուց ու չխանգարեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները։

Նրանք շեշտեցին, որ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին, և անդրադարձան նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Մենք նրան էլ ենք հորդորում՝ ունես այդ հնարավորությունը, արա, նոր խոսիր: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, բայց երեխաներին մի դարձրեք առևտրի թեմա ձեր աթոռի համար։ Կա՛մ ինքը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ ինքը ստախոս է, եթե աթոռ է ուզում, թող գա Գյումրի, մենք իրեն աթոռ կտանք, բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:

Նրանք շեշտեցին` փակագծեր չեն բացում, բայց լավ գիտեն` այդ գործընթացում ով է ներգրավված, ով ինչ քայլ է կատարում:

«Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որ մինչ այս կատարվել էր տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8 վերադարձել են, այլ բոլորի»,- նշեցին հարազատները։

Նրանք պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գան Հայաստանի ու Արցախի նախագահները։

«Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չեն, մեզ պետք են հստակ քայլեր»,- եզրափակեցին գերեվարվածների հարազատները:

0
Ավտոբուս

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով

17
(Թարմացված է 16:46 28.02.2021)
Վարորդները լինելու են հատուկ համազգեստով, ղեկին չեն ծխելու և հեռախոսով չեն խոսելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ից մայրաքաղաքային 99 համարի երթուղին կգործի 13 նոր ավտոբուսներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երթուղին սկսվելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից, անցնելու է քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն։ Երթուղու վերջնակետը Ուռուցքաբանության կենտրոնի մոտ է։ Ավտոբուսներն աշխատելու են առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև մի քանի «կանոններ» է հիշեցրել, որոնք կարևոր են երթուղու նոր ավտոբուսներից օգտվելու համար։

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- նշում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և առհասարակ երթևեկության անվտանգության նկատառումներով։

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

Հատուկ կանոններ են սահմանված նաև վարորդների համար․ նրանք լինելու են համապատասխան համազգեստով, հրահանգավորված են երևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Երևանի մետրոպոլիտենի համար դրենաժային թունել կկառուցվի

17
թեգերը:
ավտոբուս, Երևան, Հայաստան