ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԱԺ ամբիոնից հերքեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հրապարակած բաց նամակում նշված մեղադրանքներն առ այն, որ իշխանությունն իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորին պաշտոնից պաշտոնանկ անելու գործին:
«Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍ-ում ստվերային ուժեր կան, որ այդ ամենը, ինչ նկարագրված է, կատարում են, և ես տեղյակ չեմ: Միանշանա հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը, որովհետև անհնար է, որ կառավարությունն առանց նախարարության նման գործունեություն ծավալի»,- ասաց նախարարը:
Դումանյանը շեշտեց, որ բուհի ուսանողների հետ մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, լավ հարաբերություններ ունի բուհի ու անձամբ Արմեն Դարբինյանի հետ և հույս հայտնեց, որ վերջինը կբացի փակագծերը, թե ինչ է նկատի ունեցել բաց նամակում:
«Պարո՛ն Դարբինյան, մի փնտրեք խնդիրն այնտեղ, որտեղ այն չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում միանշանակ խնդիր չկա: Եթե գիտեք, ասեք, թե որտեղ է այն: Ես ափսոսում եմ, բուհը լավ բուհ է, որևէ խնդիր բուհի հետ գոյություն չունի»,- ասաց Դումանյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել:
«Ենթադրում ենք՝ վարչապետն առաջնորդվել է իր խորհրդական Արայիկ Հարությունյանի իմաստուն խորհուրդներով»,- ասված էր նամակում:
«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին
Դարբինյանը նաև նշում էր, որ վերջին ամիսների ընթացքում ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմն ու ԿԳՄՍ նախարարությունը զգալի ուժեր են լծել իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակի իրագործմանը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում հնարավոր բախումների թիվ մեծ պատասխանատուն իշխանությունն է։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ բախումներ թույլ չտալու համար։
«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ․ երկու կողմերն էլ շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառվի, բռնությունն անթույլատրելի է»,- նշեց նա։
Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ այսօր հանդիպել են պահեստազորի գեներալներ, սպաներ Ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, մաքսային, հարկային մարմիններից։
Նրանք մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ և եկել են քննարկելու, միասին հասկանալու ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու իրենց մասնակցությունը։ Վանեցյանը տեղեկացրեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին ու ներկա իշխանությունների օրոք բիզնեսում տիրող վիճակին։ Քերոբյանի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ին, երբ ինքը մեծ ընկերության գործադիր տնօրեն էր, լքել էր Հայաստանը, քանի որ հանդգնել էր չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։ Մինչդեռ այսօր, էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Իշխանությունը պատկանում է այն բիզնեսմենին, որին առաջ «քերթում էին», իսկ հիմա նրանք չգիտեն, թե ով է հարկայինի պետը։ Այն գյուղացուն, որին առաջ իրենց գյուղամեջում ստորացնում ու ունեզրկում էին, իսկ այժմ մասշտաբային ֆինանսական օժանդակություններով սեփականությունն են ուժեղացնում։ Այն պետական ծառայողներին, որոնց առաջ ստիպում էին միտինգների գնալ, կաշառքներ վերցնել ու տալ վերև, իսկ այժմ պահանջում են միայն բարեխիղճ աշխատանք և ոչ մի քայլ` խղճի դեմ։ Այն առաջադեմ հանրությանը, որը ճնշում է կառավարությանը, որպեսզի կտրուկ աճեն գիտության և կրթության ֆինանսավորումը, և դրա հետ հաշվի են նստում պատգամավորները, կառավարության անդամները։ Այն երեխաներին, որոնք ապագա ունեն միայն ազատ Հայաստանում։ Այն տարեցներին, որոնց բարեկեցությունը, առողջությունը առաջնահերթություն է կառավարության համար։ Այն մարդկանց, որոնց ձայնը թանկարժեք է, ոչ թե պարտադրված 10000 դրամ` հինգ տարվա թալանի դիմաց։ Իշխանությունը պատկանում է բոլորին, այլ ոչ թե մի 500 ընտանիքի, որոնք ուրիշներին կեղեքելով հարստություն են դիզել»,- նշում է Քերոբյանը։
Նախարարը խոստովանել է՝ կառավարությունը շատ սխալներ է անում, բայց ըստ նրա՝ դա ժողովրդի իշխանությունն է, որն անկաշառ է և կփոխվի ժողովրդի ընտրությամբ։ Շեշտել է՝ որևէ մեկը չի կեղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում։
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ վաղվա հանրահավաքն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։
Նա իր բոլոր ընկերներին, գործընկերներին հորդորել է ներկա լինել հանրահավաքին։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։