Հարսի շոր

Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են

87
(Թարմացված է 13:33 10.02.2021)
Սրան նպաստել է թե՛ մաքսային ծառայողների պրոֆեսիոնալիզմը, թե՛ նրանց համագործակցությունը իրանցի գործընկերների և ռուս սահմանապահների հետ։ Իրենց գործը կատարել ե նաև ծառայողական շները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մաքսանենգության բացահայտման դեպքերը 2020–ին ավելացել են։ Տեղեկությունն ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։

Անցյալ տարի բացահայտվել է մաքսանենգության 426 դեպք, ինչը 2,4 անգամ ավելի շատ է, քան 2018–ին և 2,1 անգամ շատ, քան 2019-ին։ Բացահայտելիության ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն էր»,–ասաց նա։

Կորոնավիրուսի տարածման և Իրանի հետ ցամաքային սահմանի փակման հետևանքով ավելացել են փոստային առաքանու միջոցով մաքսանենգության դեպքերը։

Վարդանյանի խոսքով` ընդհանուր առմամբ, 2020–ին մաքսային ծառայողներն առգրավել են 6,1 կիլոգրամ մետամֆետամին, 5,2 կգ ափիոն, 3,1 կգ մարիխուանա, 2,9 կգ կետամին, 1,6 կգ հերոին, ԼՍԴ թմրանյութով 1 300 բլոտեր, շուրջ 600 հաբ MDMA (էքստազի), ինչպես նաև 83 էլեկտրոնային սիգարետ` հաշիշային յուղով։

«Թմրանյութերի մի քանի խոշոր խմբաքանակ նախատեսված էր Իրանից Հայաստանի միջոցով երրորդ երկրներ տեղափոխելու համար։ Այսպես, հունվարին ՊԵԿ–ը կանխել է դեպի Ավստրալիա ափիոնի արտահանման երկու փորձ։ Մեկ այլ դեպքում, 5,2 կգ մետամֆետամին ցանկանում էին ինքնաթիռով ուղարկել Ճապոնիա` թաքցնելով այն հարսի շորի ծալքերի մեջ (օգտվելով նրանից, որ այդ թմրանյութի բյուրեղները ևս սպիտակ են)»,–տեղեկացրեց պաշտոնյան։

Մեկ այլ դեպքում ձերբակալվել է իրանցի ամուսնական զույգ, որոնք պատրաստվում էին թմրանյութեր տեղափոխել Մալազիա։ Նրանք գործում էին համանման կերպով. կինը թաքցրել է թմրանյութերը լուծվող սուրճի, ամուսինը` թեյի տոպրակներում։

Իրավախախտումների բացահայտմանն օգնել է թե՛ մաքսային ծառայողների պրոֆեսիոնալիզմը, թե՛ նրանց համագործակցությունը իրանցի գործընկերների և ռուս սահմանապահների հետ։ «Օգնել են նաև անմարդկային ջանքերը. անցյալ տարի ՊԵԿ–ն ընդլայնել է ծառայողական շների գլխաքանակը և նոր վարժասարքեր ձեռք բերել իր շնագիտական կենտրոնի համար»,–տեղեկացրեց Վարդանյանը։

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի

Մեկ այլ խոշոր դեպք գրանցվել էր Արաբական Էմիրություններից ադամանդների ներմուծման ժամանակ։ Հայաստանի սահմանին ներմուծողները խմբաքանակի արժողությունը հայտարարագրել են 72 միլիոն դրամ, մինչդեռ իրականում դրանց արժեքը յոթ անգամ ավելի էր։ Այլ մաքսանենգ ապրանքի շարքում, տարվա ընթացքում Հայաստան են փորձել տեղափոխել 121 բջջային հեռախոս, ընդհանուր առմամբ շուրջ մեկ կիլոգրամ ոսկյա զարդեր, ինչպես նաև 72 կիլոգրամ դեղամիջոցներ։

Վերջիններիս կապակցությամբ Վարդանյանը հիշեցրեց, որ 2020 թ. օգոստոսին կառավարությունն ընդունել է N 1302 որոշումը, ըստ որի քաղաքացիները կարող են օրացուցային տարվա ընթացքում անձնական օգտագործման համար, ներմուծել մինչև հինգ անուն դեղամիջոց` յուրաքանչյուրից մինչև երեք տուփ։ Դրանք կարելի է պատվիրել նաև փոստային առաքանիով։ Այսպիսով, նրանք, ովքեր կարիք ունեն Հայաստանում չգրանցված կամ չվաճառվող դեղամիջոցների, դրանք կարող են ձեռք բերել ինքնուրույն` առանց դիմելու զանցավորներին։

Փորձել են փոստով թմրամիջոցներ ներմուծել․ ՊԵԿ-ը մաքսանենգության մոտ 200 դեպք է հայտնաբերել

Նշենք, 2021–ից սկսած` բարելավվում են մաքսային ծառայության վերլուծական հզորությունները։ Ցամաքային և օդանավակայանների անցակետերում ռենտգեն ապարատները կմիացվեն ներքին ցանցին, որով բեռների զննման պատկերները հնարավոր կլինի ուղարկել ՊԵԿ կենտրոնական վարչակազմ։

87
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ոսկի, թմրանյութ, մաքսանենգություն, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման դեպքով վարույթ չի հարուցվել. ՊԵԿ-ի պարզաբանումը
Ծխախոտը մաքսանենգ չի եղել, պաշտոնյաներն էլ կապ չեն ունեցել. Մինասյանի տվյալները սխա՞լ են
Հիվանդ երևակայության արդյունք. Հայաստանը մաքսանենգ ճանապարհով զենք չի բերում. ԱԱԾ
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

32
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

32
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Թևան Պողոսյան

«Զորքը մտե՞լ է քաղաք». Թևան Պողոսյանը պնդում է` եղածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

35
(Թարմացված է 12:50 26.02.2021)
Թևան Պողոսյանը նշում է, որ պետք է մանիպուլյատիվ հայտարարություններին չտրվել, քանի որ ԳՇ–ի արածը հայտարարություն է, ոչ թե հեղաշրջման փորձ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ անվանելը մանիպուլյատիվ արտահայտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Փետրվարի 25-ին ԳՇ–ն հայտարարել էր, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը վարչապետը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Ես` որպես անվտանգության ոլորտի փորձագետ, մեկ անգամ չէ, որ տեսել եմ և գիտեմ` ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։

Եթե պետք է մարդկանց հիշեցնել, ապա, կարծում եմ, 2016-ին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցածը կարող են մտաբերել։ Իսկ Երևանում տեսե՞լ ենք ռազմական տեխնիկա` տանկ, ԲՏՌ և այլն։ Տեսե՞լ ենք զորք մտնի քաղաք։ Բացի այդ, այնպես չէ, որ հայտարարում և հետո նոր ռազմական հեղաշրջում են անում»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ռազմական հեղաշրջման փորձ ընդհանրապես չի եղել` պարզապես հայտարարություն է արվել։ Այնպես որ, այդ մանիպուլյացիաներին, ըստ Պողոսյանի, պետք չի ենթարկվել։

Նա կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է առաջին քայլն անի դեպի խաղաղ հանգուցալուծում, որպեսզի քաղաքական ուժերը դրանից հետո միասնական ձևով նստեն, լուծում գտնեն. դրա առաջին քայլն իշխանության հրաժարականն է։

Թևան Պողոսյանը վստահ է` հրաժարականից հետո կլինեն ինստիտուտներ, որոնք կմիավորեն բոլորին, հիմա միայն պետք է գիտակցված ու խաղաղ հեռանալ։ Իշխանությունը պետք է հեռանա, ըստ նրա, հանուն հայրենիքի, որպեսզի չխորացնեն ճգնաժամը, իսկ ապագայում նրանք էլ են մասնակցելու հայրենիքի հզորացմանը։

«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

«Բոլորի մոտ կա մեկ բան, որը կարմիր գծով անցնում է` այս իշխանությունները պետք է հրաժարական տան, որից հետո կբացվի քաղաքական բանակցային սենյակը, որտեղ քաղաքական ուժերը կհավաքվեն ու կփորձեն գտնել այն լուծումը, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Գուցե պետք լինի ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որին զուգահեռ քաղաքական ուժերն ինչ–որ ժամկետ հետո արտախորհրդարանական ընտրության կպատրաստվեն»,–ասաց Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ մի շարք մարդիկ «ահազանգում» են` չկա՞ երրորդ հրապարակ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր ո՛չ ներկայիս իշխանության, ո՛չ էլ ընդիմության կողմնակիցներն են։ Պողոսյանն ասաց, որ երեկ, օրինակ, «Քաղաքացիական որոշումը» հայտնել էր, որ նման հավաք է անցկացնում նրանց համար, ովքեր դուրս են մնացել այդ երկու խմբերից։ Սակայն, ըստ նրա, կարող են ձևավորվել նաև չորրորդ և հինգերորդ հրապարակներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ ինչքան հրապարակ ձևավորվի, այնքան մենք գործ ենք ունենալու բաժանման հետ։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

35
թեգերը:
ընդդիմություն, Հեղաշրջում, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան