ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց

82
(Թարմացված է 12:35 10.02.2021)
Նախարարը խոսեց նաև ԳԱԱ–ի ինստիտուտների և բուհերի ֆինանսավորման մասին` առաջարկություն անելով պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` գիտական հիմնարկների հետ որևէ խնդիր չունեն` դեռ այդտեղ չեն հասել, որ խնդիրներ լինեն։ Դումանյանն այդ մասին հայտնեց ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ` պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ի՞նչ է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների կարգավիճակը, որտեղ շուրջ 7000 մարդ է աշխատում։

«Օրենքի համաձայն` ԳԱԱ ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն. դրանց խորհրդի կազմը 8 հոգանոց է` 4-ն ինստիտուտի գիտխորհուրդն է առաջադրում, մեկը` ակադեմիայի նախագահությունը, 3-ը` լիազոր մարմինը։ Ինստիտուտների նախագահությունը մնում է, սակայն այն վարչարարական և ֆինանսավորման գործերին չի միջամտում»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով ֆինանսավորման հարցին` Դումանյանը նշեց, որ այն լինելու է ուղիղ, ֆինանսավորումը տրամադրվելու է հենց ակադեմիային։ Նա ԱԺ պատգամավորներին դիմեց` ասելով, որ կուզեր եղած հնարավորությունների սահմանում գիտության ծախսային ֆինանսավորումն ավելացնել։

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված բուհերի ֆինանսավորման մեխանիզմին` Դումանյանը նշեց, որ նոր կարգով նախատեսվում է ոչ թե գումար տալ բուհերին պետպատվերի համար, այլ դրամաշնորհ տալ դիմորդին, ով էլ կորոշի, թե ո՞ր բուհն է ուզում ընդունվել։

Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։

Սա բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել։ Դրանից հետո ինստիտուտների ճակատագրի հարցը շատերին էր մտահոգում։

82
թեգերը:
բուհ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Վահրամ Դումանյան, Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ), Հայաստան
Ըստ թեմայի
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր
Բոլոր բարեփոխումները ձախողվել են. Խաչատրյանը` կրթության ոլորտի մասին
«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

4
(Թարմացված է 20:03 26.02.2021)
Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Վլադիլեն Բալյանի հուշամեդալը

«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Վլադիլեն Բալյան

Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

4
թեգերը:
Երևան, Պատվավոր քաղաքացի, Վլադիլեն Բալյան, քաղաքապետ
Ըստ թեմայի
Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները
Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը
Արմեն Սարգսյանն ու Բեռնար Քուշները

Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. ՀՀ նախագահը հանդիպել է Բեռնար Քուշներին

14
Բեռնար Քուշները ՀՀ նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армен Саркисян встретился с основателем организации Врачи без границ, экс министром иностранных дел Франции Бернаром Кушнером (26 февраля 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:

Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:

Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

14
թեգերը:
բժիշկ, Նախագահ, Արմեն Սարգսյան, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել
Ներքաղաքական վիճակը ՀՀ նախագահը քննարկել է Մակունցի, Աբովյանի և Մարուքյանի հետ
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել