Նորակոչիկներ, արխիվային լուսանկար

Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում

3558
(Թարմացված է 19:03 09.02.2021)
Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես հանրապետության սահմաններում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։

Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։

Այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։

3558
թեգերը:
զորակոչիկ, Արցախ, զորակոչ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին
ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար
Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում
Արթուր Վանեցյան

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

21
(Թարմացված է 14:27 26.02.2021)
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։

«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք  ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

21
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ընդդիմության բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում. 26 փետրվարի, 2021

Ընդդիմադիրները շարժվում են նախագահական. պահանջելու են չստորագրել ԳՇ պետին ազատելու դիմումը

21
(Թարմացված է 14:28 26.02.2021)
Արմեն Սարգսյանը հայտնել է, որ այս պահին հանդիպման է, սակայն ժամը 15։40-ին կընդունի Հայրենիքի փրկության շարժման անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այժմ գնալու են ՀՀ նախագահական` Արմեն Սարգսյանից պահանջելու, որպեսզի չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման դիմումը։ Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտնեց այդ մասին` հավելելով, որ այսօրվա իրենց պահանջը հենց դա է։

«Պետք է պահանջենք, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին` չստորագրի փաստաթուղթը, հստակ ձևակերպի իր առարկությունը և դիմի ՍԴ` այդ դիմումը հակասահմանադրական ճանաչելու համար։ Նախագահից կպահանջենք հանդիպում, որպեսզի մեր խնդիրը ներկայացնենք»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` իրավիճակը հստակ է` Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումները բանակի, Օնիկ Գասպարյանի նկատմամբ, որպեսզի հասնի նրա հրաժարականին։ Սակայն ԶՈւ–ի տրամադրությունը հստակ է` իրենք ժողովրդի կողքին են. այս իրավիճակում շատ կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումը։

Սաղաթելյանը նշեց, թե նախագահը հայտարարել է, որ նա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ` անհրաժեշտ է, որպեսզի նախագահն օրենքի շրջանակներում իր անհամաձայնությունը հայտնի։

Ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր։

Հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ այս պահին հանդիպման է, սակայն ժամը 15։40-ին կընդունի Հայրենիքի փրկության շարժման անդամներին։

Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

21