ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին։ Նիստի սկզբում դատավորը հայտնեց` գործով վկա Բաբկեն Մկրտչյանից դիմումն են ստացել, որ իրեն տուժող ճանաչեն։
Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանը նշեց` Բաբկեն Մկրտչյանը հայտնի դեպքերից ամենաշատ վնասվածքներ ստացած և ողջ մնացած ոստիկաններից մեկն է։
«Մկրտչյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով երրորդ կարգի հաշմանդամության կարգ է ձեռք բերել»,–ավելացրեց փաստաբանը։
Նա հայտնեց, որ Մարտի 1-ի դեպքերով հարուցված մեկ այլ` թիվ 622 026 08 գործով Մկրտչյանը տուժող է ճանաչվել, իսկ այդ քրգործը միացվել է ներկայումս քննվող գործին։
Գործով դատախազներն առարկություն չհայտնեցին ներկայացված միջնորդության առնչությամբ` ասելով, որ բոլոր նրանք, ովքեր այլ քրգործով տուժող էին, սակայն հիմա այդ քրգործերը միացել և մեկ վարույթում են քննվում, ապա այդ մարդիկ պետք է շարունակեն տուժողի կարգավիճակ ունենալ։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք էլ որևէ առարկություն չունեն։ Մյուս պաշտպան Արամ Օրբելյանը պարզաբանեց` ըստ էության, պաշտպանական թիմն ընդհանրապես առարկում է այս գործով որևէ տուժող լինելու հանգամանքին, սակայն քանի որ կա դատարանի որոշում, որը դեռևս բողոքարկված չէ, զուտ դրա համար էլ չեն առարկում ներկայացված միջնորդությանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ դատարանը գտել է` դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը` հաշվի առնելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։
«Բաբկեն Մկրտչյանը պետք է հարցաքննվի որպես վկա, ուստի ներկայացված միջնորդության լուծումը հետաձգել»,–ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։
2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։
Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս ֆարսին. Մարտի 1-ի գործով տուժողներ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին
Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։
Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։