ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում են անցկացրել Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումներն ու հետագա քայլերը»,- Facebook—ի իր էջում գրել է Գևորգյանը:
Թե կոնկրետ ինչ նախագծերի շուրջ է եղել քննարկումը, վարչապետի մամուլի քարտուղարը չի մանրամասնում: