ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Air Arabia» ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքում արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակի ելույթի մի հատվածին։
Սաղաթելյանը նախ պատասխանեց Փաշինյանի ներողությանը, որ նա խնդրել էր ՀՀ և Արցախի քաղաքացիներից, Սփյուռքի հայերից՝ իր ու իր իշխանության գործած սխալների համար։
«Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է։ Ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու։ Ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու։ Մենք ներողությունով չենք բավարարվելու։ Դու պետք է հեռանաս և վերջ»,– հայտարարեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան պողոտան ու այն կազատեն միայն Փաշինյանի հեռացումից հետո։
Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ չորեքաշաբթի օրը, երբ Աժ–ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, ընդդիմության կողմնակիցները պետք է հավաքվեն Բաղրամյան պողոտայում, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն խորհրդարանի շենքում գտնվող գործադիր իշխանության անդամներին։
Մինչ այդ, երեքշաբթի օրը ևս ընդդիմության հանրահավաքները շարունակվելու են` ի աջակցություն Փաշինյանի կողմից ճնշումների ենթարկվող բանակի գեներալների ու ՀՀ նախագահի։
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու ընդդիմությունն այսօր երթ չանցկացրեց։ Նա հայտնեց, որ միտումնավոր են հրաժարվել երթից, իր բնորոշմամբ` իշխանության սադրանքներին չենթարկվելու համար։
Դրա փոխարեն, հանրահավաքի մասնակիցները բարձրացան ՀՀ նախագհի նստավայր` իրենց աջակցությունը հայտնելու նախագահի ինստիտուտին ու բանակին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դուստրը` Հասմիկ Գասպարյանը, Facebook–ի իր էջում գրառում է արել։
«Չզարմանաս , եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա...։ Առնվազն ծիծաղելի է, երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին ու անվանում նրանց դավաճան: Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց Հեռավորությանը... ԵՐԿԱՐ, շա՜տ երկար ծիծաղել եմ»,– գրել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարել էր, որ ԳՇ հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Որովհետև, վարչապետի խոսքով, այն ԳՇ պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում` այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների, հանրապետականների դրդմամբ։
«Կապ չունի` այդ թուղթն ովքեր են ստորագրել։ Նման թուղթ սեղանին դնելու ու ստորագրություններ հավաքելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է»,– շեշտել էր Փաշինյանը։