Հիվանդասենյակ

Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ

32
(Թարմացված է 12:35 09.02.2021)
Հայաստանյան ընկերության նախագծած սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և արդեն հասել են կլինիկական փորձարկման փուլ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ:

Նրա խոսքով` սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և հասել կլինիկական փորձարկման փուլ:

«Ուզում եմ ասել, որ Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտեիքների յուրացումը Հայաստանում բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Արշակյանը:

Ծրագիրն իրականացնում է շնչառական սարքերի նախագծման մրցույթում հաղթած «YEA Engineering» հայաստանյան ընկերությունը:

Հիշեցնենք՝ հայկական այս ընկերությունը (Yerevan Engineering Association) թոքերի օդափոխման համակարգեր արտադրելու համար արտոնագիր էր ստացել NASA–ից անցյալ տարվա օգոստոսին։ NASA–ի Jet Propulsion Laboratory (JPL) լաբորատորիան սարքերի նախագիծը կազմել է ապրիլին։ Այնուհետև միջազգային մրցույթ էր հայտարարվել արտադրող ընկերություն ընտրելու համար։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել էին 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին էր հաջողվել ստանալ լիցենզիա: Դրանցից մեկը «YEA Engineering»–ն էր։

 

32
թեգերը:
Հակոբ Արշակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան
Հայաստանում կառուցվող ինժեներական քաղաքում առաջինը բացվել է Պոլիտեխնիկի ամբիոնը
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

230
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

230
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան
Մարիան Քլարկ–Հաթինգ

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից

1031
(Թարմացված է 22:21 08.03.2021)
Նրա այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում մեր աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:

Mediaport  Տելեգրամ- ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

1031
թեգերը:
Ադրբեջան, լրտեսություն, լրտես, Հայաստան, ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ թեմայի
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ
Հնարավոր է` Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներին լրտեսության մեղադրանք առաջադրվի
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին