Խոր Վիրապ

Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում

264
(Թարմացված է 21:25 08.02.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ու առաջարկված ներդրումային ծրագրերին ու որոշ փակագծեր բացել։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում, Խոր Վիրապ վանական համալիրի մոտակայքում հյուրանոց կկառուցվի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարությունը անցած տարեվերջին` դեկտեմբերին, արդեն հաստատել է ներդրումային ծրագիրը։ Հիմա դետալներն ենք հղկում, պայմանագրերն ենք կազմում և այլն»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ ներդրողը արտասահմանյան «Բերքլի Քեփիթլ» ընկերությունն է։

Ժամանակին Հայաստանում այսօրինակ մեկ այլ նախագիծ մեծ աղմուկ էր բարձրացրել։ 2007թ–ին մասնագիտությամբ երաժիշտ Գևորգ Ներսիսյանը հանրությանն էր ներկայացրել Արարատի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դիմաց «Նոյյան տապան» անվանումով ու տապանի տեսքով համալիր կկառուցելու իր նախագիծը։ Այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Իսկ հնագետները մերժեցին գաղափարը` հիշեցնելով, որ Խոր Վիրապի տարածքը հնավայր է, որտեղ պարբերաբար պեղումներ են իրականացվում։

Ուստի Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք սա նույն ծրագիրը չէ ու նույն տեղանքում չի՞ կառուցվելու ։ Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ թե՛ ծրագրերը, թե՛ կառուցապատման տարածքը տարբեր են։

«Մշակութային որևէ հարց չկա»,– վստահեցրեց նախարարը։

Նրա խոսքով` այս պահին ներդրողը, կառավարությունն ու համայնքը հստակեցնում են նախագծում իրենց պարտավորությունները։

Ներդրումային մեկ այլ խոշոր ծրագիր էլ ՀՀ կառավարությանն առաջարկել է շվեդական մի խոշոր ընկերություն։ Քերոբյանի խոսքով` արտասահմանյան այս ընկերությունն էլ պլանավորում է Հայաստանում գործարան կառուցել, որը շուրջ 1000 աշխատատեղ կապահովի։

«Այդ ընկերության շուկայական կապիտալիզացիան 20 մլրդ դոլարից ավելի է»,– ասաց նախարարը։

Քերոբյանը հայտնեց, որ նախարարությունն ամեն օր բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ է ստանում, որոնք մանրամասն քննարկվում են, վերլուծվում։ Ընդ որում, ըստ նրա, դրանք չեն սահմանափակվում միայն կառուցապատման ծրագրերով, այլ ներառում են բարձր տեխնոլոգիաների, արտադրության, տուրիզմի բնագավառները։

Ներդրումների հարցում ամենամեծ դժվարությունը, ըստ նախարարի, համայնքների ղեկավարների ու ներդրողների երկխոսությունն է։

«Բազմաթիվ համայնքներում մենք տեսնում ենք այդ ցանկությունը, բայց կարողություններն այնպիսին չեն, որ կարողանան ճիշտ լեզու գտնեն ներդրողների հետ»,– ասաց նա` հավելելով, որ նախարարությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել համայնքի ու ներդրողի միջև` օգնելու, որ ներդրողն իր ծրագրի իրականացման համար ընտրի հենց այդ համայնքը։

 

264
թեգերը:
գործարան, Վահան Քերոբյան, Հյուրանոց, Խոր Վիրապ, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը քննարկում է սահմանափակումները նորից թուլացնելու հարցը. Վահան Քերոբյան
Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել
Հանդիպումներ նահանգապետի և գործարարների հետ. Վահան Քերոբյանն այցելել է Սպահան
Արթուր Վանեցյան

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

15
(Թարմացված է 14:27 26.02.2021)
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։

«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք  ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

15
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ընդդիմության բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում. 26 փետրվարի, 2021

Ընդդիմադիրները շարժվում են նախագահական. պահանջելու են չստորագրել ԳՇ պետին ազատելու դիմումը

17
(Թարմացված է 14:25 26.02.2021)
Իշխան Սաղաթելյանը նշեց, թե նախագահից հանդիպում են պահանջելու և ներկայացնելու են իրենց խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այժմ գնալու են ՀՀ նախագահական` Արմեն Սարգսյանից պահանջելու, որպեսզի չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման դիմումը։ Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտնեց այդ մասին` հավելելով, որ այսօրվա իրենց պահանջը հենց դա է։

«Պետք է պահանջենք, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին` չստորագրի փաստաթուղթը, հստակ ձևակերպի իր առարկությունը և դիմի ՍԴ` այդ դիմումը հակասահմանադրական ճանաչելու համար։ Նախագահից կպահանջենք հանդիպում, որպեսզի մեր խնդիրը ներկայացնենք»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` իրավիճակը հստակ է` Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումները բանակի, Օնիկ Գասպարյանի նկատմամբ, որպեսզի հասնի նրա հրաժարականին։ Սակայն ԶՈւ–ի տրամադրությունը հստակ է` իրենք ժողովրդի կողքին են. այս իրավիճակում շատ կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումը։

Սաղաթելյանը նշեց, թե նախագահը հայտարարել է, որ նա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ` անհրաժեշտ է, որպեսզի նախագահն օրենքի շրջանակներում իր անհամաձայնությունը հայտնի։

Ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր։

17