«Այբ» դպրոց

«Այբ» կրթական հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին

294
(Թարմացված է 19:36 08.02.2021)
Հաղորդման համար հիմք են հանդիսացել Արայիկ Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. «Այբ» կրթական հիմնադրամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ Տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Հիմնադրամը հաղորդում էր ներկայացրել Արթուր Դավթյանին՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իր նկատմամբ շարունակվող փաստացի հետապնդումների վերաբերյալ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը հայտնում է, որ հաղորդման համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողությունները, որոնց պատճառով կասեցվել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը։ Հենց այս ծրագրի շրջանակում ավագ դպրոցներում  պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ զրկվեցին իրենց լեգիտիմ իրավունքից՝ ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով։

Հիմնադրամը տեղեկացնում է նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել։ Դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ քրգործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Նշվում էր, որ քրգործը հարուցվել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես` ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։

Հրաշքների սպասել պետք չէ. ԿԳՄՍ նախարարը` գիտության համեստ ֆինանսավորման մասին

Ավելին, դեռ 2018-ին կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանային անվանել էր մարդ, որն ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։

Դրանից հետո «Արարատյան բակալավրիատի» համար ֆինանսական աուդիտ անցկացվեց։ Ամիսներ անց, սակայն, երբ ավարտվեց աուդիտը, որևէ չարաշահում այնտեղ չհայտնաբերվեց։

294
թեգերը:
հանցագործություն, Արթուր Դավթյան, դատախազ, ՀՀ գլխավոր դատախազություն, «Այբ» կրթական հիմնադրամ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը. «ԱՅԲ»–ի պատասխանը
«Այբ» կրթական հիմնադրամը դատարան է դիմել
Արխիվային լուսանկար

Դարձյալ կցրտի. եղանակի տեսություն

27
(Թարմացված է 23:04 06.03.2021)
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։

Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

27
թեգերը:
Երևան, Հայաստան, ձյուն, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Անակնկալ արդյունք. հայազգի ջութակահարուհին` Իսպանիայի միջազգային մրցույթի դափնեկիր
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում

Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ

28
(Թարմացված է 23:18 06.03.2021)
Այս պահին կառավարությունը պատրաստում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը պաշտպանական ծախսերի օպտիմալացում է նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կզրկվի ավիապարկից ու հեռահար թռիչքների համար կօգտվի վարչապետի ինքնաթիռից։ Տեղեկությունն այսօր հայտնում է Mail Online պարբերականը:

«Թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով։ Թագուհին կօգտագործի Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը, որը ներկված է ազգային դրոշի գույներով։ Ինքնաթիռները, որոնցից թագավորական ընտանիքն օգտվել է 1980-ականներից, հաջորդ տարվանից դուրս կբերվեն ՌՕՈւ-ի կազմից։ Թագուհին կառավարման ընթացքում առաջին անգամ առանց անձնական ինքնաթիռի կմնա» - նշում է պարբերականը:

Թագավորական ընտանիքին սպասարկում են BAE-146 տարածաշրջանային չորս ինքնաթիռներ, որոնք վերագրվում են Ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիային։ Ստորաբաժանման կազմում է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել երկրում ուղևորությունների համար: Ավիատեխնիկան հիմնված է Լոնդոնի արևմուտքում Northolt ռազմաօդային ուժերի բազայում։

Ներկայում կառավարությունը մշակում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի օպտիմալացում ու, մասնավորապես, ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում 10 հազարով։ Նաև շահագործումից դուրս են բերում մի շարք նավեր ու ինքնաթիռներ: Սպասվում է, որ ռազմավարությունը կներկայացվի մարտի 16-ին։ Այն վերաբերում է նաև թագավորական ավիապարկի կրճատմանը:

Ինքնաթիռը, որը Եղիսաբեթ 2–րդը պետք է կիսի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, անցյալ տարի վարչապետ որոշմամբ ազգային դրոշի գույներով է ներկվել: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ նպատակի համար ծախսվել է 900 հազար ֆունտ ստեռլինգ։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

28
թեգերը:
Բորիս Ջոնսոն, Վարչապետ, ինքնաթիռ, Եղիսաբեթ 2-րդ
Ըստ թեմայի
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
Հովհաննես Մկրտչյան

«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց

0
(Թարմացված է 18:13 04.03.2021)
2020 թվականի 44–օրյա պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Հովհաննեսը համշենցի երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում Արցախի Թաղավարդում էր։

Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։    

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։ 

«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։

Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։

«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։

Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։

Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

0
թեգերը:
Թաղավարդ, Պատերազմ, հայ, համշենահայերեն
Ըստ թեմայի
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը