ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացում ապահովող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հրապարակել է նախաշինարարական փուլում գտնվող հայ-վրացական «Բարեկամության կամրջի» լուսանկարը։
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է»,– գրված է լուսանկարին կից։
ՊՈԱԿ–ը հայտնում է նաև, որ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Ներկայում գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Նոր կամրջի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։
Հիշեցնենք` այս նախագծի մասին հայտարարվել էր դեռ 2013 թվականին։ Հայաստանն այն ժամանակ սկսել էր բանակցել վրացական կողմի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Սկզբում նախատեսվում էր, որ կամուրջը կկառուցվի մինչ 2016 թվականը, բայց վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվեց։
Արդյունքում միջազգային տենդերում հաղթեց «Tunnel Sadd Ariana» իրանական ընկերությունը։ 2018թ–ի վերջին կապալառուն համաձայնագիր կնքեց հայկական ու վրացական ընկերությունների հետ։
Հայաստանում «Tunnel Sadd Ariana» իրանական շինարարական ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարածաշրջանի համար աննախադեպ հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» շինարարության նախագծի իրականացումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով, սակայն դա չի խանգարի կամուրջը շահագործման հանձնել 2021 թվականի աշնանը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքի օր է նշանակվել ապրիլի 10-ը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նվեր Ծառուկյանի հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է:
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին
Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։
Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։