Երևանի քաղաքապետարան

«Ոչ մի արտառոց գործընթաց չկա». Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին

57
(Թարմացված է 16:15 08.02.2021)
ՊՎԾ ղեկավարի օգնականը հայտնել է, որ դեկտեմբերից ստուգումներ են անցկացվում Երևանի քաղաքապետարանում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ այժմ քաղաքապետարանում ստուգումներ է անցկացնում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

«Երևանի քաղաքապետարանում պարբերաբար ստուգումներ լինում են ամենատարբեր պետական վերահսկողական գերատեսչություններից, այդ թվում՝ ՊՎԾ-ից: Ոչ մի արտառոց գործընթաց չկա»,– ասաց Կարապետյանը։

Նշեննք, որ ՊՎԾ–ի ստուգումների մասին տեղեկությունը հրապարակել է «Հայկական ժամանակը»` հղում անելով ՊՎԾ ղեկավարի օգնական, մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանին: Վերջինս ասել է, որ ստուգումները սկսվել են դեկտեմբերից, իսկ թե երբ կավարտվեն, դեռ հայտնի չէ:

Ծնողները պահանջում են բացել մանկապարտեզները. բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ

57
թեգերը:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
Ըստ թեմայի
«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի քաղաքապետից դիմում չի ստացել
Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով
Ո՞վ պիտի մաքրի մայթերը ձնից. Հայկ Մարությանը շրջայց է կատարել Երևանում
Վահագն Հովակիմյան

Արմեն Սարգսյանի հերթն էլ եկա՞վ․ «Իմ քայլի» պատգամավորն արդեն խոսում է իմպիչմենտի մասին

73
(Թարմացված է 17:21 28.02.2021)
Պատգամավորի խոսքով՝ նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, իսկ դա կարող է վնասել երկրի անվտանգությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Պաշտոնանկության հերթը կարծես թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էլ հասավ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ ուղիղ ակնարկում է այդ մասին։

«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ` Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին»,- գրում է Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, քանի որ վարչապետը Սահմանադրության 155-րդ հոդվածով իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Իմքայլական պատգամավոր վստահ է, որ անգամ «ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ»:

Այսպիսով, Հովակիմյանը կարծում է, որ նախագահը, իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս, կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այլն։

«Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- ամփոփել է պատգամավորը։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ վաղը կայանալիք հանրահավաքի ժամանակ խոսելու է նախագահի որոշման անհիմն լինելու մասին, արձանագրելու են այդ որոշման հենք չունենալը, և այդ արձանագրումից հետո կարող են որոշակի հետևություններ արվել։

Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

73
թեգերը:
Վահագն Հովակիմյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Գերեվարված շիրակցիների հարազատները

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

44
(Թարմացված է 17:24 28.02.2021)
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորում են տղաների անունները քաղաքական նպատակներով չշոշափել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում հայտնված տղաների հարազատները բոլոր ուժերին կոչ են անում գերիների հարցը չքաղաքականացնել: Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ։

«Քաղաքական և ոչ քաղաքական ուժերը շոշափում են մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Եթե կա ինչ–որ անձնավորություն, որը կարող է իր լուման ներդնել մեր տղաներին վերադարձնելու հարցում, խնդրում ենք` թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մեր կողքին լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, որոնք իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդիրը շոշափելուց ու չխանգարեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները։

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե

Նրանք շեշտեցին, որ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին, և անդրադարձան նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Մենք նրան էլ ենք հորդորում՝ ունես այդ հնարավորությունը, արա, նոր խոսիր: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, բայց երեխաներին մի դարձրեք առևտրի թեմա ձեր աթոռի համար։ Կա՛մ ինքը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ ինքը ստախոս է, եթե աթոռ է ուզում, թող գա Գյումրի, մենք իրեն աթոռ կտանք, բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:

Նրանք շեշտեցին` փակագծեր չեն բացում, բայց լավ գիտեն` այդ գործընթացում ով է ներգրավված, ով ինչ քայլ է կատարում:

«Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որ մինչ այս կատարվել էր տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8 վերադարձել են, այլ բոլորի»,- նշեցին հարազատները։

Նրանք պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գան Հայաստանի ու Արցախի նախագահները։

«Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չեն, մեզ պետք են հստակ քայլեր»,- եզրափակեցին գերեվարվածների հարազատները:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտարարել էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա կկարողանա գերիների հարցը մի քանի օրում լուծել։

Նշենք, որ Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը չի հրապարակվում։ Հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։

Արման Թաթոյանը ներկայացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչին

44
թեգերը:
Արթուր Վանեցյան, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին վերադարձնելու համար. Զախարովա
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ
ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ