Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը կապ ունի Արցախը հանձնելու հետ. Հայկ Ալումյան

252
(Թարմացված է 12:40 08.02.2021)
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործը պետք է դիտարկել 2020թ–ի նոյեմբերի 9-ի իրադարձությունների և Արցախը հանձնելու իրադարձությունների համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված «Մարտի 1-ի» գործը կապ ունի Արցախը հանձնելու հետ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով` Քոչարյանն այն քչերից է, որն ի վիճակի էր կանխել Հայաստանի զիջումները:

«2008թ–ի մարտի 1-ի գործը պետք է դիտարկել 2020թ–ի նոյեմբերի 9-ի իրադարձությունների հետ մեկ պատկերի մեջ,– ասաց նա, – այս ամենն արվում է, որպեսզի հասարակությունից շատ երկար քողարկվի այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Բայց ես տեսնում եմ, որ հասարակությունն աստիճանաբար սկսում է հասկանալ, թե ինչ է այս ամենի տակ թաքնված ու ինչ նպատակով է արվում։ Ո՞վ պիտի դիմադրություն կազմակերպեր, եթե, ասենք, ինչ–որ մեկը (պայմանականորեն ենթադրենք` ՀՀ իշխանությունները) որոշեին հանձնել Արցախը։ Մենք տեսում ենք, որ այդպիսի մարդկանց նկատմամբ տարբեր պատրվակներով քրեական հետապնդումներ են սկսվել»։

Փաստաբան Ալումյանը հիշեցրեց, որ փետրվարի 2-ին կայացած դատական վերջին նիստում քրեական գործի քաղաքական ենթատեքստի մասին փորձեցին խոսել գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բայց դատավոր Աննա Դանիբեկյանը նրանց արգելեց քաղաքական հայտարարություններ անել դատարանում։

Ալումյանը շեշտեց` «Մարտի 1-ի» քրեական գործն ի սկզբանե ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ այն կապված է 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործընթացների հետ և քրգործի մեղադրական եզրակացությունը լի է քաղաքական գնահատականներով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

252
թեգերը:
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան, Մարտի 1
Ըստ թեմայի
Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց
Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան
Հայաստանը պետք է մտածի Ռուսաստանի հետ շատ ավելի խորը համագործակցության մասին. Քոչարյան
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

12
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

12
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Սասուն Միքայելյան

Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարարություն են տարածել

368
(Թարմացված է 22:15 25.02.2021)
Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին` սատարելով նրան։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կառույցի ղեկավարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Տարածքային այս կառույցի ղեկավարները ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին տեսակետին հակադիր կարծիք են հայտնել։

«ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը, ողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,– ասված է կազմակերպության facebook-յան էջում հրապարկված հայտարարության մեջ։ Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին`սատարելով նրան։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

368
թեգերը:
հանրահավաք, Հեղաշրջում, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Քաջարան, Սասուն Միքայելյան, Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում