Արխիվային լուսանկար

Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները մեկնարկել են. լուսանկարներ

141
(Թարմացված է 16:51 06.02.2021)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է` ինչպես է աշխատում շինտեխնիկան։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նոր թաղամաս է կառուցվում։ Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչպես պայմանավորվել էինք հունվարի 29-ին Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները»,–գրել է նա` կից հրապարակելով շինարարական աշխատանքների մասին փաստող լուսանկարներ։

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների «ճշգրտումը», ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Իրավիճակն առանձնապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում:

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ

141
թեգերը:
Տիգրան Ավինյան, Սյունիք, Լուսանկար, թաղամաս, Շուռնուխ
Ըստ թեմայի
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
«Հերիք է ասեք Շուռնուխ». Փաշինյանը չասաց` Տիգրանաշենին սպառնո՞ւմ է Շուռնուխի ճակատագիրը
Շուռնուխում ու Որոտանում տուն կորցրած ընտանիքները դրամական աջակցություն կստանան
Արխիվային լուսանկար

COVID-19 տարած մարդկանց մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում. գիտնականների զգուշացումը

7
(Թարմացված է 23:32 06.03.2021)
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։

Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:

Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով

Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

7
թեգերը:
հոգեբուժարան, սթրես, գիտնական, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը
Արխիվային լուսանկար

Դարձյալ կցրտի. եղանակի տեսություն

56
(Թարմացված է 23:04 06.03.2021)
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում նույնպես մարտի 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, գիշերը` 0...+2 աստիճան։

Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

56
թեգերը:
Երևան, Հայաստան, ձյուն, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Անակնկալ արդյունք. հայազգի ջութակահարուհին` Իսպանիայի միջազգային մրցույթի դափնեկիր
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Ինչպե՞ս մաքրել Հայաստանն ու տաքանալ. լիբանանահայն աշխատող տարբերակ է առաջարկում