ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ, հաստատվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ պայմանավորվածության համաձայն ձևավորվող հանձնաժողովների հայկական պատվիրակության կազմերը: Որոշումը հրապարակվել է կառավարության կայքէջում։
Ինչ փաստաթուղթ են ցույց տվել Ալեն Սիմոնյանին Մոսկվայում եռակողմ հայտարարությունից առաջ
Որոշման համաձայն` եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, նրա տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Ա. Գրիգորյանը:
Հանձնաժողովի մյուս անդամներն են
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։
Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։
Օրինակ` պանիրն ու կարագը համարվում են կաթնային մթերքներ, հետևաբար դրանց արտադրության մեջ արգելվում է օգտագործել ոչ կաթնային ծագման յուղեր ու ճարպեր։ Մածունը, կաթնաշոռն ու թթվասերը թեևթև կաթանային բաղադրությամբ մթերքներ են, որոնցում ևս ոչ կաթնային բաղադրիչների կիրառությունն արգելվում է։
Այս մթերքների արտադրության մեջ կարող են կիրառվել միայն կաթնային ճարպի փոխարինիչներ` ոչ ավելի, քան 50 տոկոս։ Եվ դրա կիրառման մասին արտադրողը պետք է պարտադիր գրի մակնշման մեջ, ընդ որում` խոշոր տառատեսակներով։
Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։
Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։
Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին
«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։
Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։
Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. «ԱՐՄԵՆԱԼ»-ը սկսել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի իրագործումը գործարանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերականգնման է ենթակա 24 հազար քառ. մետր տարածությամբ տեղամաս, որտեղ գտնվել են Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ) էլեկտրոլիզի երկու արտադրամասերը:
Ռեկուլտիվացիայի աշխատանքներին նախորդել է էլեկտրոլիզային մասնաշենքերի ապամոնտաժը Հայաստանի ԱԻՆ մասնագետների հսկողությամբ և արդյունաբերական անվտանգության կանոնների պահպանմամբ: Մաքրված տարածքում մինչև երեք մետր խորությամբ հողի նմուշառում է կատարվել 20 մետաղների պարունակության ստուգման համար:
«Ծրագիրը նախատեսում է հողի մակերեսային շերտի փուլային ռեկուլտիվացիա: Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:Հաջորդ քայլը կլինի վերականգնված տարածքների իրացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
«ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և էկոլոգիայի բաժնի պետ Վահե Թամրազյանը հայտնել է, որ կանցկացնեն մրցույթ մասնագիտացված կազմակերպությունների միջև: Հաղթողին կհանձնարարեն մշակել մի քանի տարբերակներ, օրինակ, կանաչ գոտու ստեղծում, արևային մարտկոցների համալիր կամ մարզահրապարակ գործարանի հրշեջ ծառայության վարժանքների համար հատվածով։
Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է. «Արմենալը» շարունակում է արտադրանք թողարկել
Հիշեցնենք` ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել էր բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել էր ալյումինե փայլաթիթեղի արտադրության:
«Արմենալը» ստեղծվել 2000 թ. մայիսին Երևանում Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: «Արմենալը» «ՌՈՒՍԱԼ»-ի կազմի մեջ է մտել 2000 թվականից:
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները տեղի բնակիչներին օգնել են վերականգնել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը:
Ինչպես հայտնում են Հումանիտար արձագանքման կենտրոնից, զինվորականների օգնությամբ Ասկերանի շրջանի բնակիչների հետ միասին վերանորոգվել ու ներկվել է հուշարձանի ցանկապատը, մաքրվել հարակից տարածքը։
Վերանորոգված հուշարձանը կառուցվել է 1960-ական թվականներին։
Ընդհանուր առմամբ, Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 58 հուշարձան։
Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ