00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատրոն Դավիթը» բերման է ենթարկվել ԱԱԾ. նրա մատակարարած արկերը չեն կրակել. տեսանյութ

Բաժանորդագրվել
ՊՆ–ին մատակարարված 1 միլիոն դոլարի զինամթերքով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ։ Մատակարար ընկերության տնօրենն ու խորհրդի նախագահը բերման են ենթարկվել։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն (Դավիթ Գալստյան` մականունը` «Պատրոն Դավիթ»), նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈւ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր:

ԱԱԾ-ն Արցախից Հայաստան տեղափոխած զինամթերքի մասին հայտարարություն է տարածել - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2021
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ

Դրանից հետո Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելուն և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն։ Պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն մատակարարվել է ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի արկերին։ Արդյունքում, ըստ ԱԱԾ–ի, նշված արկերով անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Իսկ ընկերության հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար:

Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, որը նույն օրը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերջին երկու տարում գնված զենքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: ԱԱԾ–ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

И.о премьер-министра Никол Пашинян и директор компании “Mosston Engineering” Давид Галстян перед рабочим завтраком (9 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2021
Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել

Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր ևս:

«Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի մատակարարումների մասին մամուլը բազմիցս գրել էր։ Հրապարակումներում հիշատակվում էին նաև ՊՆ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա տեղակալ Մակար Գաբրիելյանի անունները` արպես անօրինական գործարքների մասնակիցներ։

Ըստ այդ հրապարակումների, Գալստյանի մատակարարած զենք–զինամթերքը ձեռք է բերվել Ղազախստանում, որտեղ էլ գրանցված է եղել Գալստյանի հետ առնչություն ունեցող ընկերությունը։ Հրապարակումների համաձայն` Գալստյանի հետ առնչություն ունեցող Mosston Engineering ընկերությունը ՀՀ ՊՆ–ից 3,5 մլն դոլար գումար է ստացել մատակարարումները կազմակերպելու համար։ Համացանցում հրապարակվել էր տվյալ ընկերությանը թուրքական ընկերությունից տրված սերտիֆիկատը։

Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը

Այս փաստի հիման վրա մամուլը գրեց, որ ընկերությունը զենք է ձեռք բերում Թուրքիայից և որ թուրքական զենքի գործորքում ներգրավված է նաև ՀՀ ՊՆ ղեկավարությունը։

Լրահոս
0