00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել

© Sputnik / Aram NersesyanМитинг оппозиции на площади Республики (28 января 2021). Еревaн
Митинг оппозиции на площади Республики (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույն գործով ձերբակալված Արշակ Զաքարյանի ու Իսրայել Հակոբկոխյանի կալանքի հարցով դատական նիստերը դեռ չեն ավարտվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալված 5 անձանցից 2–ն ազատ են արձակվել։

Ձերբակալվել էին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։

«Դատարանը Տիգրան Չոբանյանի կալանքի միջնորդությունը մերժեց հիմնավոր կասկածով»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը և հավելեց` դատարանն այդպիսով հաստատեց, որ իր պաշտպանյալը դեպքի հետ առնչություն չունի, այլ կերպ ասած` կառավարության շենքի ենթադրյալ գրավման փորձին մասնակցություն չի ունեցել:

Փաստաբանը նշեց, որ իր մեկ այլ պաշտպանյալ Վահագն Չախալյանին ևս ավելի վաղ դատարանն ազատ արձակելու որոշում էր կայացրել:

Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ թեև նախապես հայտարարվել էր, որ իր պաշտպանյալի կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր` 21:00-ին, սակայն դատարանը դեռ խորհրդակցական սենյակից դուրս չի եկել:

Премьер-министр Никол Пашинян во время прямого эфира (26 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը կատարեց լրագրողին տված խոստումը. Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական

«Ենթադրաբար դեռ մի 40 րոպե կտևի»,- դատարանից իրեն հայտնած տեղեկատվության վրա հիմնվելով՝ ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նույն գործով ձերբակալված Արշակ Զաքարյանին ու Իսրայել Հակոբկոխյանին, ապա նրանց կալանքի հարցով դատական նիստերը դեռ չեն էլ ավարտվել և այս պահին դեռ ընթացքի մեջ են:

Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին մի քանի հարյուր քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հետո կառավարության շենքի դիմաց բախումներ սկսվեցին շենքը պահպանող ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների միջև, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին մուտք գործել կառավարության շենք։

Դեպքի վայրից բերման ենթարկվեցին շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ, որոնք հետագայում ազատ արձակվեցին։ Իսկ հաջորդ օրը` հունվարի 29-ին, հայտնի դարձավ, որ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանն ու Տիգրան Չոբանյանը ձերբակալվել են կառավարության շենքը զավթելու փորձ անելու կասկածանքով:

Նրանց շահերը պաշտպանելու համար ստեղծվել է փաստաբանական խումբ՝ փաստաբաններ Բենիկ Գալստյանի, Օնիկ Առաքելյանի, Կարինե Խաչատրյանի, Անժելիկա Հակոբյանի մասնակցությամբ։

Նշենք, որ նախապես բերման ենթարկվածների մեջ էր նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որն ազատ է արձակվել երեկ:

Լրահոս
0