Վահան Բադասյան

Բադասյանն օբյեկտիվորեն չէր կարող բնակության վայր ունենալ. փաստաբանը կբողոքարկի որոշումը

216
(Թարմացված է 19:11 30.01.2021)
Արցախի ԱԺ նախկին պատգամավորի փաստաբանը հայտնեց, որ դատարանում իրենք հայտարարել են, որ Բադասյանն օբյեկտիվորեն չէր կարող բնակության հիմնական վայր ունենալ, քանի որ այն մնացել է Արցախի՝ թշնամու կողմից օկուպացված տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի կալանավորման համար դատարանը երկու հիմնական հիմնավորում է ներկայացրել. այն, որ Բադասյանը ներկա պահին բնակության մշտական վայր չունի և որ ազատության մեջ մնալով կարող է ոչնչացնել գործի համար էական նշանակություն ունեցող նյութերը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Դատարանի գնահատմամբ` այն, որ պարոն Բադասյանը ներկա դրությամբ չունի մշտական բնակության վայր, մեծացնում է այն հավանականությունը, որ նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից»,- ասաց Պապիկյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանում իրենք այս խնդրի վերաբերյալ նշել են, որ Բադասյանն օբյեկտիվորեն չէր կարող բնակության հիմնական վայր ունենալ, քանի որ այն մնացել է Արցախի՝ թշնամու կողմից օկուպացված տարածքում:

«Նման պայմաններում այսօր, ցավոք, մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ ունենք: Բոլորի նկատմամբ այսպես պիտի վարվե՞նք: Դեռ շատ մեղմ ու շատ նուրբ բառերով եմ ասում այս ամենը»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` Բադասյանը գրանցված է ու բնակվում էր Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում, որը ներկա պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Պապիկյանն ու իր պաշտպանյալը դատարանի հիմնավորումն ու որոշումը ոչ օբյեկտիվ ու անընդունելի են որակում: Փաստաբանն այսօր երեկոյան արդեն պատրաստվում է կալանավորման որոշման դեմ էլեկտրոնային բողոք մուտքագրել դատարան:

«Նախ պիտի նկատի ունենանք, թե այն ում է վերաբերում, ով է այդ անձը, թաքնվող է, թաքնվող չէ: Հատկապես, որ պարոն Բադասյանը դատարանում հայտարարեց, որ ինքը շահագրգռված է սույն գործի օբյեկտիվ քննության համար ու պատրաստ է դրան աջակցել: Մյուս կողմից պարոն Բադասյանի ապրած կյանքը վկայում է, որ ինքը թաքնվող չէ»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Բադասյանին քրեական գործով ներկայացված մեղադրանքին, Վահան Բադասյանը դա ևս չի ընդունում, քննչական մարմնում ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր իրավունքից: Բայց դատարանում իր դիրքորոշումը ներկայացրել է՝ ասելով, որ իր ելույթը չի վերաբերում իշխանությունը զավթելուն, քանի որ նա չի հայտարարել, թե պատրաստվում է դառնալ վարչապետ կամ իշխանավոր, չի արել նաև սահմանադրական կարգի տապալմանն ու ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններ:

«Մենք դատարանում էլ ենք ասել` մեղադրանքի այդ բոլոր երեք բաղադրիչները ուղղված են եղել այն անձին, որը  դավաճանություն է կատարել: Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ Բադասյանը դատարանում պատրաստակամություն է հայտնել նաև հետագայում հիմնավորումներ ներկայացնելու այն մասին, թե ինչու է դավաճանություն տեղի ունեցել ու ինչու ենք այս արհավիրքի մեջ հայտնվել:

Կալանավորումից հետո Պապիկյանը 2 անգամ հանդիպել է իր պաշտպանյալին և նշում է, որ առողջության հետ կապված գանգատներ չունի, թեև քննչական գործողությունների առաջին օրը վատ էր զգացել, զարկերակային ճնշումը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապօգնություն կանչել:

«Ինքը միշտ ասում է, որ լավ է զգում իրեն, որևէ գանգատ չի ներկայացնում: Անհրաժեշտ դեղերը մոտն են: Հուսանք, որ գանգատներ չի ունենա: Բայց ասեմ, որ առողջական վիճակն ու իր տարած ծանր վիրահատությունը նույնիսկ ինձ՝ ոչ մասնագետիս համար պարզ է, որ համատեղելի չեն կալանքի հետ: Առավել ևս, որ ինքը դեռ վերականգնողական կուրս պիտի անցնի: Իսկ կալանավայրում չի կարող անցնել: Դա ուղղակի անհնար է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, այսօր՝ հունվարի 30-ին, Վահան Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուրում» արած հետևյալ հայտարարության համար. «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանն ուղղված հրապարակային կոչերը):

216
թեգերը:
Վահան Բադասյան, փաստաբան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի, մոտ 10 մարդ էլ բերման են ենթարկվել. տեսանյութ
«Պատասխան կտան մի փոքր անց». Քոչարյանին ազատած դատավորի մասով նոր վճիռ է կայացվել
Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

41
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

41
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին
ԱԱԾ

Թուրքիայից հատուկջոկատայիններ Հայաստան չեն գալու․ ԱԱԾ-ն հերքում է

159
(Թարմացված է 23:41 28.02.2021)
Համացանցում լուրեր էին տարածվել, թե հատուկ խումբն արդեն Հայաստանի տարածքում է։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչներ Հայաստան չեն գալու։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է տարբեր լրատվամիջոցների կողմից և համացանցում տարածվող տեղեկությունները։ ԱԱԾ–ն շեշտում է՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից հատուկջոկատայինների խումբ է խնդրել ՀՀ ԶՈւ վերնախավին լիկվիդացնելու համար։ Նշվում էր, թե 13 հոգանոց խումբն արդեն հատել է Վրաստանի սահմանը և այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ խմբում ընդգրկված են թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ:

«Վաղը նոր «Մարտի 1» չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը

159
թեգերը:
Թուրքիա, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Ավելի լավ առաջարկ չի լինելու․ Մարուքյանը ելք է առաջարկում Փաշինյանին
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին