ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել:
«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա ավելացրեց` Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետը սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:
Սոցցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ջալալ Հարությունյանը որոշ հարցերում համաձայն չի եղել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Մի վարկածի համաձայն՝ նա վրդովվել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններից։ Իսկ մյուս վարկածի համաձայն՝ կտրականապես դեմ է եղել Լելե-Թեփեի և Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակմանը։ Տեսակետներ են հնչում նաև, որ Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ Հարությունյանի տեղաշարժի մասին։
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանն այդ առնչությամբ գրառում է արել Facebook–ում։
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– գրել է նա:
Sputnik Արմենիայի տվյալներով ՝ Հարությունյանին հաջողվել է փրկվել պայթյունից առաջ մեքենայից դուրս նետվելու շնորհիվ։
Նա կապի խափանումից հասկացել է, որ հակառակորդն ԱԹՍ է գործարկել։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված վիրավորումով։
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում գովազդել է հայ նկարիչ Ռաֆայել Մեգալին։
View this post on Instagram
«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ, հյուրընկալ երկիր է, այլև հարուստ։ Երկիրը հարուստ է տաղանդներով և շնորհներով։ Նրանցից մեկն արդեն ամբողջ աշխարհում հայտնի նկարիչ Ռաֆայել Մեգալն է», - մակագրել է նա իր հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։
Լևինան պատմել է Մոսկվայում բացված Մեգալի ցուցահանդեսի իր տպավորությունների մասին՝ կոչ անելով օգտատերերին գնալ ու տեսնել նրա նկարները։
View this post on Instagram
«Մեծ բավականություն ստացանք ՝ ընկնելով նրա գունագեղ, արտահայտիչ, հագեցած, հյութեղ աշխարհի մեջ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004-ի ամռան վերջին զույգը դուստր է ունեցել, նրան անվանել են Ժասմին: Իսկ 2009-ի հոկտեմբերին նրանք ունեցան որդի, նրա անունը Դանիել է:
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ «Տանը մենակ» ֆիլմի աստղ ամերիկացի դերասան Մակոլեյ Կալինն առաջին անգամ հայր է դարձել։ Այս մասին տեղեկացնում է Mood Magazine-ը։
View this post on Instagram
40-ամյա Կալկինն ու նրա կինը՝ 33-ամյա դերասանուհի Բրենդա Սոնգը որդի են ունեցել։ Երեխային անվանակոչել են Դակոտա՝ Կալկինի քրոջ պատվին, որը երիտասարդ տարիքում է մահացել։ Դակոտա Կալկինը մահացել է 29 տարեկանում, ավտոմեքենան նրա վրաերթի է ենթարկել հետիոնտային անցումի վրա։
Կալկինն ու Սոնգը հանդիպել են մի քանի տարի առաջ Թաիլանդում՝ նկարահանումների ժամանակ, և շատ ժամանակ չանցած` սկսել միասին ապրել։
View this post on Instagram
«Տանը մենակ» ֆիլմի աստղը շատ դժվար ժամանակներ է ունեցել։ Ընդամենը 10 տարեկան հասակում համաշխարհային հռչակ ձեռք բերելուց հետո նրա մոտ սկսել են հոգեբանական խնդիրներ։
Մակոլեյը պատանի տարիքից սկսել է ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել։ 2012-ին ավագ քրոջ մահը և ընկերուհու՝ դերասանուհի Միլա Կունիսի հետ բաժանումը նրան հասցրել էին ինքնասպանության փորձի։
Սակայն այժմ դերասանը վերականագնվում է և փորձում ամուր ընտանիք ստեղծել։