Սևան

Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը

260
(Թարմացված է 15:41 26.01.2021)
Ռուսաստանցի տիեզերագնացի` Սևանա լճի լուսանկարը, որը նա արել է հազվադեպ ռակուրսից, համացանցում իրարանցում է առաջացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս փորձարկող- տիեզերագնաց Սերգեյ Կուձ-Սվերչկովը համարում է, որ Սևանը Անդրկովկասի համար կարևոր, եզակի բնական օբյեկտ է։ Նա Instagram-ում հրապարակել է տիեզերքից արված Սևանի լուսանկարը։

«Սևանա լիճն անվանում են Հայաստանի «ջրային զարդը», քանի որ դա ԱՊՀ երկրների տարածքում ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լիճն է։ Դրա երկարությունը 75 կիլոմետր է, իսկ առավելագույն խորությունը՝ 100 մետր», - գրել է Կոձ-Սվերչկովը։

Նա նշել է, որ Սևանը եզակի բնական օբյեկտ է, որը ոչ միայն տուրիստական կենտրոն է, այլև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը։

Հրապարակումն ավելի քան 2,8 հազար «հավանություն» է ստացել։ Օգտատերերը շնորհակալություն են հայտնել տիեզերագնացին, շատերը խնդրել են նրանց ցույց տալ իրենց քաղաքները կամ բնական օբյեկտները։

Մի քանի տարի առաջ Սևանի լուսանկարն արել էր մեկ այլ ռուսաստանցի տիեզերագնաց` Սերգեյ Ռյազանսկին։

Սիրելի Հայաստանը անմահացնելու գաղափարը տիեզերագնացի մոտ առաջացել էր թռիչքի ժամանակ։ Նա 2014 թվականին է առաջին անգամ էր Հայաստան այցելել ու դասախոսություններ կարդացել։ Նա շատ էր հավանել Հայաստանը, հատկապես՝ սարերում ձգվող Երևանը։

260
թեգերը:
Լուսանկար, տիեզերագնաց, տիեզերք, Սևանա լիճ
Посольство России в Армении

ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

0
Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է ընդունված որոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը Հայաստանի առավել տուժած տարածաշրջանների հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու համար: Այդ մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Այդ նպատակով բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել։ Դեսպանությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է այդ որոշման մասին»,-տեղեկացնում է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը համակարգային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված Հայաստանի համակողմանի զարգացմանը:

Այդպիսի աջակցության ընդհանուր ծավալը՝ առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ շրջանների), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտներում նախագծերի իրականացման գործում, 2010թ.-ից ի վեր արդեն կազմել է շուրջ 70 մլն դոլար:

0
Հիվանդանոց

81 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

25
(Թարմացված է 11:00 19.06.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 81–ով և դարձել 224167: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 մարդ (-29), կատարվել է 1146453 թեստավորում (+4121), առողջացել են վարակվածներից 215999-ը (+106): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4496։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1094։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը

25
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների պարագայում նույնպես դիահերձում կիրականացվի
Պետությունը շուրջ 26.5 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 50 հազարի շեմը