ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սահմանների որոշման հարցում առաջարկում է ուսումնասիրել խորհրդային ժամանակաշրջանի արխիվային փաստաթղթերը։
Մասնավորապես` Թաթոյանը հիշեցնում է, որ 1923թ.–ին (Իոսիֆ Ստալինի 1921թ.–ի նախաձեռնությունից հետո) արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը` Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար:
«Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին»,– նշում է ՄԻՊ–ը` հավելելով, որ այդ ժամանակաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար:
Նա նաև արձանագրում է, որ 1923թ. հոկտեմբերին Կարմիր Քուրդիստանի և ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջև սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի որոշմամբ ձևավորվել էր հատուկ հանձնաժողով։
Ընդ որում, այդ ժամանակ արդեն Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում էին լուրջ բարդություններով: Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն: Լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ:
Այս մասին, ըստ Թաթոյանի, վկայում են ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա արխիվային նյութերը` կազմված Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա:
ՀՀ ՄԻՊ–ը դիմել է միջազգային կառույցներին ՀՀ սահմանների որոշման ոչ լեգիտիմության հարցով
«1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, որը մասնագիտությամբ հողաշինարար էր, ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում հայ գյուղացիներն են հիմնականում տուժող կողմը եղել, նրանց իրավունքների հաշվի չեն առնվել: Ա.Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումներն այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջև կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի կարևորությունը, առանց այն էլ սակավահողությանը»,– գրում է Թաթոյանը:
Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին արձանագրել է դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքները: Հատուկ նշվում էր, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու։ Թաթոյանը շեշտում է, որ նույն վիճակն առաջ է եկել նաև հիմա:
«Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից»,– հայտնում է ՄԻՊ–ը:
Նրա համոզմամբ, արխիվային փաստաթղթերն ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ:
Տիգրան Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում
Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։
Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:
Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։
«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։
«Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։
«Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։
Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:
Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:
Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան


