Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը

Ճիշտ ախտորոշման դեպքում լուծումներ կգտնվեն. Շիրակի վիրաբույժ մարզպետը` անելիքների մասին

139
(Թարմացված է 20:25 21.01.2021)
Շիրակի նորանշանակ մարզպետը խոսել է իր անելիքների, մարզի առաջնահերթությունների և մարզպետ դառնալու առաջարկն ընդունելու պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը կադրային ջարդի կողմնակից չէ։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին Գյումրում աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումից հետո։

Աշխատակազմում համախոհներ անշուշտ կունենա, բայց դեմ չի լինի նաև աշխատել նրանց հետ, ովքեր հիմա աշխատում են և կկիսեն իր մոտեցումները, գաղափարներն ու մարզի զարգացման տեսլականը: «Իմ թիմը Շիրակի մարզն է, մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ, որոնք պատրաստ են մարզի զարգացման համար աշխատելու: Ես չունեմ նախապատրաստած կադրերի բանակ»,–ասաց նա:

 Ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, Հարությունյանի խոսքով` դրանք լինելու են պատճառաբանված: «Եթե կա մարդ, որն իր աշխատանքը լավ է կատարում, պետք է աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացվում, որ երկիրը պետք է հզորացնել, ուրեմն պետք է հեռացվեն»,-ասաց մարզպետը: Լրատվամիջոցների հետ Շիրակի նորանշանակ մարզպետը կաշխատի «թափանցիկ, պարզ` ուղիղ հարցեր, ուղիղ պատասխաններ» սկզբունքով: Հեռու կմնա բամբասանքներից, նույնն էլ խորհուրդ տվեց լրագրողներին:

Այս պահին Շիրակի մարզի թիվ մեկ խնդիրը 62 գերիների վերադարձն է: Հարությունյանն ասաց, որ դա նաև ՀՀ կառավարության օրակարգային հարցն է: «Մոտեցումը մեկն է, գերիները պետք է վերադառնան ժամ առաջ»,-ասաց մարզպետը: Անդրադառնալով այս դժվարին ժամանակներում Շիրակի մարզպետ նշանակվելու առաջարկի ընտրությանը` Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքի դժվարության բարդությունը գիտակցելով է առաջարկն ընդունել:

«Ես գիտակցում և պատկերացնում էի գործի ծանրությունը, և հենց դա պատկերացնելով էլ համաձայնվել եմ այս պաշտոնում աշխատել: Գիտենք, հատկապես 2020 թվականի մարտահրավերներից հետո՝ կարանտինի մեջ գտնված տնտեսություն, շատ ու շատ ծրագրեր, որոնք կային 2020 թվականի հետ կապված, սառեցվեցին: Պետք է փորձենք առաջնահերթ այդ սառեցված հարցերը բարձրացնել և նոր սկիզբ տալ»,-նշեց մարզպետը՝ հույս հայտնելով, որ վիրաբույժ լինելու հանգամանքը իրեն կօգնի ղեկավարել մարզը։ Ճիշտ ախտորոշման դեպքում հնարավոր է համարում լուծումներ գտնելը:

Շիրակի մարզը զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի. ինչո՞վ է զբաղվելու նա

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Կառավարության հունվարի 21–ի նիստի որոշմամբ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։

139
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Մարզպետ, Շիրակի մարզ
Իշխան Սաղաթելյան

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

4
(Թարմացված է 16:11 03.03.2021)
Քիչ հետո Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Միաժամանակ, ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրոգրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։

«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը օրեցօր կորցնում է իր իշխանությունը։

Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։

4
Օնիկ Գասպարյան

Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

141
(Թարմացված է 16:03 03.03.2021)
Արմեն Սարգսյանը նշել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

141
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»
Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ