Տիգրան Ավինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանազատում չի եղել․ որ քարտեզի մասին է խոսում Ավինյանը

538
Հայաստանի իշխանությունները վերջապես ասել են, թե որ ժամանակաշրջանի քարտեզներ են օգտագործվում Սյունիքում սահմանապահ զորքերի տեղակայման վայրերի ընտրության համար։ Բայց այդ քարտեզները նույնպես հետագա սահմանագծման հիմք չեն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում երբեք չի իրականացվել, խորհրդային շրջանի վարչական սահմանները որպես հիմք ընդունելը սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային արխիվի նախկին ղեկավար Ամատունի Վիրաբյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին (մասնավորապես` Սյունիքում) սահմանապահների և զինված ուժերի տեղակայման համար օգտագործվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզները՝ 1։50000 մասշտաբով։ Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կկատարվեն ավելի ուշ։

Վիրաբյանի խոսքով` արխիվում պահպանվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև 1980-ականներին քննարկված վիճելի հատվածներին: Այն ժամանակ հանձնաժողովը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը։ Ինչ վերաբերում է այլ հատվածների քարտեզներին՝ ինքը դրանց  ծանոթ չէ։

«Ես ծանոթ եմ 1944-1946թթ․քարտեզներին։ Ենթադրում եմ, որ դրանք (ավելի ուշ շրջանի քարտեզները՝ խմբ․) վերջերս են ստացել Մոսկվայից։ Գիտե՞ք, իրականում Ադրբեջանի հետ սահմանազատում երբեք չի եղել։ Դա ենթադրում է երկկողմ հանձնաժողովի ներկայություն, որն անցնում է կոնկրետ տարածքով և որոշում՝ այս քարը ձեր տարածքում է, մյուսը՝ մեր տարածքում։ Եվ սյուներ է դնում»,-ասաց Վիրաբյանը։

Բանն այն է, որ այնտեղ վարչական սահման է եղել, իսկ սահմանազատումը շատ բարդ ու երկար գործընթաց է։

Նա ուշադրություն հրավիրեց, օրինակ, այն հանգամանքի վրա, որ թեև Հայաստանն ու Վրաստանը անկախ են 1991 թվականից, բայց գործընթացը մինչ օրս չի ավարտվել։ Իսկ Ադրբեջանի հետ այդ գործընթացը երբեք տեղի չի ունեցել։ Եղել են վիճելի տարածքներ, հարցերը լուծվել են համահավասարության հիման վրա։

Սյունիքի մարզում 30 մետրանոց դրոշ է բարձրացվել. տեսանյութ

«Հայաստանի և Ադրբեջանի համար պետք է ստեղծվի տարբեր քարտեզների 1000 էջանոց հավաքածու՝ յուրաքանչյուր 5 կմ-ի համար առանձին քարտեզով: Պատկերացրեք, թե քանի քարտեզ պետք է նախապատրաստել: Միայն մեկ քարտեզը որպես հիմք ընդունելը սխալ է, մանավանդ որ դրանցից ոչ մեկում մանրամասն սահմանազատում չկա»,-նշել է արխիվի տնօրենը։

Վիրաբյանին հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փաստագրական բազայի հետ։ Ընդ որում, նա նշեց, որ այնտեղից ոչ մի քարտեզ կամ նախագիծ արխիվ չի փոխանցվել։ Արխիվի նախկին տնօրենի խոսքով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արխիվից հազարավոր էջեր, փաստաթղթեր, քարտեզներ, այդ թվում՝ Սոթքի վերաբերյալ, սկանավորվել և սկավառակների վրա փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ պաշտպանության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը և արդարադատության նախարարությանը:

Իր հերթին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արամ Ստեփանյանը հայտարարեց, որ նշված տեղագրական քարտեզները՝ խոշոր մասշտաբներով, սովորաբար գաղտնի են եղել:

«Ինտերնետում հասանելի են 1:100 000 մասշտաբի քարտեզները, բայց նախկինում դրանք նույնպես հասանելի չէին։ Իսկ 1։50 000 քարտեզներ ես չեմ տեսել։ Ընդ որում, Կադաստրի կոմիտեում թվայնացված այդպիսի քարտեզները բերվել են կոորդինատային բաց համակարգի, որպեսզի դրանք հասանելի լինեն քաղաքացիների համար»,-ասաց Ստեփանյանը։

Այդ քարտեզների չափը պատկերացնելու համար նա օրինակ բերեց Հայաստանի 1։500 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, որոնք 4 մասից են բաղկացած։ 1։100 000-ի դեպքում՝ 124 մասից։

Քարտեզները տարբեր տարիների թարմացվել են։ Փոփոխվել է տեղանքը, բայց սահմանների հարցում գլոբալ փոփոխություններ հազիվ թե եղած լինեն։ Նրա կարծիքով՝ այդ քարտեզները չեն կարող հիմք ծառայել սահմանագծման և սահմանազատման համար։

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին Սյունիք է գործուղել

«Պետք է հանձնաժողով ստեղծել, որից հետո միայն կարելի է սկսել աշխատանքները։ Առավել ևս՝ հնարավոր չէ այդ աշխատանքների համար միայն քարտեզներ օգտագործել»,-նշեց Ստեփանյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Ստեփանյանը նշել էր, որ ՀՀ իշխանությունները պետք է «սառեցնեն» Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները, մինչև որ մասնագետները որոշեն նոր սահմանները։

538
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ամատունի Վիրաբյան, Տիգրան Ավինյան, Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզները սկանավորել են և ուղարկել նախարարություններ
Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

40
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

40
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
Միքայել Մինասյան

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

741
(Թարմացված է 23:51 15.06.2021)
Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ինչ–որն մեկին պատմում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր exel դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

741
թեգերը:
փաստաթուղթ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին
ԼՂ հարցին անդրադարձ կկատարվի Շվեյցարիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ