Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին

61
(Թարմացված է 12:55 14.01.2021)
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Известия»-ի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգությանը, հուշարձաններին սպառնացող վտանգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգությունը, հուշարձանները վտանգված են։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Կաթողիկոսի խոսքով ՝ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը։ Գարեգին Բ-ն նաև նշել է, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու համար:

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող  հուշարձանների պահպանությունը։

Կաթողիկոսի խոսքով ՝ հուշարձանների պահպանության համար իրենք դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ միջազգային կառույցների ջանքերով հնարավոր կլինի հուշարձանների պահպանմանն ուղղված անհապաղ գործողություններ կատարել:

Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար

«Известия»-ն պաշտոնական  հարցումներ է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պարզի, թե ինչ խոչընդոտներ են առաջացել պատմամշակութային ժառանգության հուշարձանների զննության համար։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` իր տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։

61
թեգերը:
ՅՈՒՆԵՍԿՕ, Ադրբեջան, Հուշարձան, Արցախ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ըստ թեմայի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին
ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել
Դատարան

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

7
(Թարմացված է 18:19 21.01.2021)
ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

7
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ. 21 հունվարի, 2021

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

2
(Թարմացված է 18:16 21.01.2021)
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը 1992 թվականից։

Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջև կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման և վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից:

Քննարկվել են նաև մոտ ապագայում ՀՄԿ ՏՏ կոնֆերանսը ՀՀ-ում կազմակերպելու նպատակահարմարության և դրա հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՄԿ հավատարմագրման աշխատաժողովներին ՊԵԿ մասնակցության պատրաստակամության վերաբերյալ հարցեր՝ կարևորելով ՊԵԿ համակարգում հատկապես ՀՄԿ Տվյալների մոդելի հավատարմագրված փորձագետների առկայությունը։

Քննարկման ընթացում համաձայնեցվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿ մի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։

ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր. ԱԺ–ում նախագիծ է ներկայացվել

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը 1992 թվականից։ Փոխգործակցությունն ընթանում է ՀՄԿ տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կիրառմանն ուղղված «Մերկատոր» ծրագրի շրջանակներում, ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվող տարբեր աշխատաժողովների միջոցով և այլն։

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ՝ ևս մեկ տարով: Համագործակցությունն առավել կայուն և ինտենսիվ է դառնում ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի առկայությամբ։

Նշենք, որ ներկայումս գործող մաքսային կցորդին 2021 թվականի մարտ ամսից կփոխարինի նորանշանակ մաքսային կցորդը։

2
թեգերը:
հանդիպում, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Արգելքը չի վերաբերում թուրքական բեռնատարներին. ՊԵԿ–ը` Երևանում շրջող մեքենաների մասին
Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ
Արգելվել է սև և գունավոր մետաղի թափոնների, մի շարք արտադրանքների արտահանումը. ՊԵԿ