ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկվել են կարևոր նախագծերի փաթեթներ, որոնք արժանացել են հանձնաժողովի հավանությանը։
Բադասյանը ներկայացրել է դրանցից երկուսը։
«Առաջին փաթեթով առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը»,–գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր։
Դատարանները կբեռնաթափվեն. Ռուստամ Բադասյանը նախագիծ է ներկայացրել
Բադասյանը հայտնում է նաև, որ երկրորդ փաթեթով առաջարկում են ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում ակնկալում են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը կգործուղվեն Իրան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց գործուղելու մասին որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։
Որոշման համաձայն` պաշտոնյանները Թեհրան կմեկնեն հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։
Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր 19-ամյա երիտասարդի են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն «Աշտարակ» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն է»,– գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան դանակահարել են Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեի հարակից տարածքում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:
Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ
Երևանում անցկացրած հարցման մասնակիցները կարծում են, որ մեր երկրի գերխնդիրն այս պահին խաղաղությունն է։
«Երկրորդ խնդիրը երևի առողջությունն է»,– ասաց մի կին։
Շատերը համամիտ էին նրա հետ, բայց հարցման մասնակից տղամարդկանցից մեկը բողոքեց իր ապրուստից, մեկը ուրիշն էլ նշեց, որ ինքը Վանաձորից է, որտեղ շատ են հանցագործությունները։
Ինչպե՞ս էիք պատկերացնում արցախյան հարցի լուծումը. հարցախույզ Երևանում
Որպեսզի իմանաք, թե մարդիկ որ խնդիրներն են կարևոր ու առաջնային համարում այս պահին, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։
Եղած տեղից հազիվ ենք հասցնում, որտեղի՞ց փող խնայենք. հարցախույզ Երևանում