Արարատ Միրզոյան

Այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, գոյություն չունի. Միրզոյան

146
(Թարմացված է 16:36 13.01.2021)
Արարատ Միրզոյանի խոսքով` անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Նա Facebook-ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով 1990 թվականի հունվարի Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին։

«1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականցված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով»,–գրել է նա։

Միրզոյանի խոսքով` անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։

Նա մեջբերել է նաև մեծ գրող Վիլյամ Սարոյանի մտքերից մեկը. «Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

Պուտինն Էրդողանին հայտնել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ եղան: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

146
թեգերը:
ջարդեր, Բաքու, Հայաստան, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ
Սպանվել է հայերի ջարդերի մասին խոսելու համար․ Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի պատմությունը
«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունն իմ մեջ չի վերացել». կապիտան Սանամյան
Տեսարան Շուշիից. 3 նոյեմբերի, 2020

«Պարոն Փաշինյան, Շուշին ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է». վարչապետը բառացի մեջբերում պահանջեց

0
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, Շուշին ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։

Վարչապետը ճշտեց՝ որտեղ է ինքն այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշեց՝ Ազգային ժողովում, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերում, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։

Հնչեց նաեւ հարց՝ ռազմագերիների վերաբերյալ, որն անպատասխան մնաց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։

0
Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

53
(Թարմացված է 09:30 28.01.2021)
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

53