Արխիվային լուսանկար

Եվրասիական զարգացման բանկի շնորհիվ Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնիկան կարդիականացվի

46
(Թարմացված է 17:38 12.01.2021)
ԵԱԶԲ-ն նախատեսում է ֆինանսավորել Հայատանի ֆոնդային բորսայի առևտրային նոր համակարգի և տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի շնորհիվ Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնիկան կարդիականացվի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖԲ–ի մամուլի ծառայությունը։

Տևական աշխատանքների արդյունքում Եվրասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ-ին տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիր, որի վերաբերյալ պայմանագիրը երկու կողմերի միջև կնքվեց 2020թ-ի դեկտեմբերի 29-ին։

Պայմանագրով ԵԱԶԲ-ն նախատեսում է ֆինանսավորել Հայատանի ֆոնդային բորսայի առևտրային նոր համակարգի և տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը։

«Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը հնարավություն կտա հաջողությամբ ինտեգրել AMX-ի բորսայական ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներին՝ նպաստելով կապիտալի շուկայում ներդրումների աճին և առևտրի ծավալների մեծացմանը», – ասել է Եվրասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելկիկյանը։

Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում

Առևտրի նոր համակարգը արդիական և միջազգային ստանդարտներին համապատասխան առևտրային ծրագրային ապահովումից բացի նաև հնարավորություն կտա ցանկացած ներդրողի բրոքեր-դիլերի միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առևտրային հարթակներին և իրականացնել առցանց իրական ժամանակում առևտուր։

Վերջինն ամենակարևոր նախադրյալներից մեկն է հանդիսանում 21-րդ դարի ժամանակակից բորսայական ծառայությունների որակի և գրավչության տեսանկյունից` միջազգային ներդրողներին հնարավորություն տալով առևտուր իրականացնել բորսայում իրենց տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է, որ տեխնոլոգիական արդիականացումը Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնահերթությունն է։

«Առևտրային նոր համակարգի ներդրումը կնպաստի բորսայական առևտրի մասնակիցների թվաքանակի ավելացմանը, շրջանառվող արժեթղթերի և առևտրի ծավալի աճին, նոր բորսայական ծառայությունների ներդրմանը, ինչպես նաև կմեծացնի ընկերությունների հետաքրքրությունը՝  թողարկելու արժեթղթեր, քանի որ առևտրի թույլատրված արժեթղթերը հասանալի են լինելու ներդրողների լայն շրջանակների, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Տվյալ գործոններն անշուշտ կնպաստեն բորսայի հիմնական ֆինանսական ցուցանիշների էլ ավելի բարելավմանը»,–ասել է նա։

Նշենք, որ AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է՝ հանդիսանալով նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

ԵԱԶԲ–ն կմասնակցի Երևանի կենտրոնում Եվրասիական բիզնես կենտրոնի շինարարությանը

46
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Հայաստան, Ֆոնդային բորսա
Ըստ թեմայի
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին
Զուտ օպերատոր փոխելով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի ֆոնդային բորսան. տնտեսագետ
2020 թվականն այնպիսին, ինչպիսին կա. գազի գներ սահմանողը փոթորիկներն ու հրոսակներն են
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

2
Անցկացվում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Штабные переговоры по всем направлениям армяно-российского двустороннего военного сотрудничества (25 января 2021). Еревaн
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

2
Глава МИД Армении Ара Айвазян перед началом заседания Комиссии парламента по внешним связям (14 января 2021). Еревaн

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

8
(Թարմացված է 19:21 25.01.2021)
Նախարարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին

Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։

8
թեգերը:
Ադրբեջան, Արա Այվազյան, ՅՈՒՆԵՍԿՕ, Հուշարձան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին
ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել
Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար