ԱԷԿ

Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը

179
(Թարմացված է 20:44 16.01.2021)
Ռուսական կողմն առաջարկում էր երկարացնել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի վերջ, բայց պայմանով, որ ատոմակայանում բոլոր աշխատանքները մինչ այդ պետք է ավարտվեն։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայկական ԱԷԿ–ի վերանորոգման վրա աշխատող ռուսական ընկերություններն անխոչընդոտ շարունակում են աշխատել։ Տեղեկությունը եվրասիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կառավարությունից Մեծամորի ԱԷԿ–ի վերանորոգման համար հատկացված վարկը 270 մլն դոլար էր, դրամաշնոորհները` ևս 30 մլն։ 300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է շուրջ 190 միլիոնը։ 2019 թվականի դեկտեմբերին սպառվել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարացնել չի հաջողվել։

«Նույն պայմաններով ռուսական կողմը վարկ է տրամադրել նաև այլ երկրների, այդ պատճառով, եթե մենք երկարացում պահանջեինք, մյուս երկրները ևս կպահանջեին», – պարզաբանել է Վարդանյանը։

Ռուսական կողմն առաջարկում էր երկարացնել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի վերջ, բայց պայմանով, որ ատոմակայանում բոլոր աշխատանքները մինչ այդ պետք է ավարտվեն։ Սակայն մի շարք կետերով, ինչպիսիք են սառեցնող աշտարակների, ենթակայանների, դիզել–գեներատորային կայանների վերանորոգումը,  իրատեսական չէր տեղավորվել նշված ժամկետների մեջ։

ԱԷԿ–ի կապիտալ վերանորոգման համար վարկը վերցվել էր 2014 թվականին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչև 2019 թվականի վերջ։ Խոսելով այն մասին, թե ինչը խոչընդոտ հանդիսացավ ծրագրերն իրականացնելու համար` փոխնախարարն ընդգծեց, որ կառավարման առումով այստեղ պատճառներ փնտրել պետք չէ։ 2018 թվականի ամռանը (այսինքն «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո – խմբ.) աշխատանքների 80%–ը կատարված չէին։ Սակայն, Վարդանյանի խոսքով, այստեղ հարկ չկա մեղադրելու նախկին իշխանություններին` ուշացումները պայմանավորված էին  զուտ տեխնիկական պատճառներով։

Նկատենք, գլխավոր դժվարություններից մեկն այն էր, որ կայանը պետք է վերանորոգվեր առանց արտադրությունը կանգնեցնելու. ամբողջությամբ այն 1-2 տարով կանգնեցնել Հայաստանը չէր կարող։ Այդ պատճառով ստիպված էին (և ստիպված են) ԱԷԿ–ը տարեկան մի քանի ամսով անջատել, իրականացնել վերանորոգման մի մասը, այնուհետև կրկին կայանը աշխատանքային պատրաստության բերել և կրկին գործարկել։ Եվ այդ ռեժիմով կայանը գործում է արդեն մի քանի տարի։

Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել

Երկու ուղղությամբ աշխատանքները լրացուցիչ ջանքեր են պահանջում, ինչը գրաֆիկի կազմման ժամանակ հաշվի չի առնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք են հայտնել մի շարք փորձագետներ։ Նույնիսկ Բելառուսում, որտեղ ԱԷԿ–ը զրոյից է կառուցվել, և այն անհրաժեշտ էր անընդհատ անջատել և միացնել, շինարարության հարցում ուշացան. առաջին էներգաբլոկը պետք է գործեր 2020 թվականի սկզբին, սակայն միայն հիմա է այն գործարկվել փորձնական-արդյունաբերական ռեժիմով։

Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան

Այսպես թե այնպես, նույնիսկ հիմա, երբ աշխատանքների մնացած մասը ֆինանսավորվելու է ՀՀ կառավարության սեփական միջոցներից, վերանորոգմանը մասնակցած ռուսական բոլոր ընկերությունները շարունակում են աշխատանքը։ Աշխատանքների այն մասը, որը կարող են իրականացնել հայկական կազմակերպությունները (օրինակ` «Հայատոմ» հետազոտական ինստիտուտը), կկատարեն նրանք։

179
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, վարկ, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Հայաստանին ատոմային ռումբ հարկավո՞ր է, կամ ի՞նչն է խանգարում «միջուկային» ակումբ մտնելուն
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
«Ուռա, լույս, լույս». 25 տարի առաջ այս օրը վերագործարկվեց Հայկական ատոմակայանը
Գյումրի. արխիվային լուսանկար

Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ

20
(Թարմացված է 23:13 18.01.2021)
Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 18–ին, Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ժամը 17:44-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz C280» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1973 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

20
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Արխիվային լուսանկար

Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

85
(Թարմացված է 22:46 18.01.2021)
ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) երկրաշարժ է եղել, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա

85
թեգերը:
Ջերմուկ, Վայոց Ձոր, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով