Արման Թաթոյանը Սյունիքում. արխիվային լուսանկար

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

279
(Թարմացված է 13:10 12.01.2021)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սահմանների որոշման գործընթացը մեխանիկական մոտեցումներով է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կմ-ն այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ սահմանազատման աշխատանքներում խնդրահարույց դեպքեր են արձանագրվել։ Որպես օրինակ բերեց Շուռնուխի բնակիչներից մեկի դեպքը, երբ անասնագոմը երկու մասի է բաժանվել` «ադրբեջանական» և «հայկական»։

«Բացի այդ, ադրբեջանցի զինվորները ճանապարհներին ցուցանակների տեղադրումը բացահայտ սադրանքների միջոցով են անում։ Նրանք պարբերաբար զենքով հայտնվում են այդ ճանապարհների վրա։ Հարցն այն է, որ այդ ճանապարհները մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն են, և եթե հայկական կողմում խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում` զինվորներ են կանգնած»,–ասաց Թաթոյանը։

Նա հավելեց, որ այս բոլոր խնդիրներն առաջացել են, քանի որ սահմանների որոշման գործընթացը մեխանիկական մոտեցումներով է ընթանում։

Թաթոյանը հայտնեց նաև, որ սահմանազատման աշխատանքների հետևանքով ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Մ2 միջպետական` Կապանը Երևանին կապող ճանապարհի հետ։ Կապանի խաղաղ բնակությունը նույնպես վտանգի տակ է հայտնվել։

Շուռնուխցիներին խոստացել են 12 նոր տուն կառուցել գյուղում. տեսանյութ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև մի շարք անպատասխան մնացած հարցերի, օրինակ` ի՞նչ օրենսդրությունն է կիրառվելու ՃՏՊ–ների դեպքում հայ և ադրբեջանցի վարորդների միջև, կամ էլ` ի՞նչ է լինելու, եթե որևէ մեկի մեքենան փչանա այն հատվածում, ուր ադրբեջանցի զինվորներ են կանգնած։ ՄԻՊ–ի խոսքով` եթե որոշ տարածքներ համարվում են Ադրբեջանինը և այդտեղ մարդ է ընկնում մեքենայի տակ` ադրբեջանցի քննիչնե՞րն են գալու դեպքի վայր։

279
թեգերը:
Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման, Ադրբեջան, Ճանապարհ, Շուռնուխ, Սյունիք, Որոտան, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
Ուշադիր եղեք՝ էրեխեքը ճանապարհը չանցնեն․ ինչպես են Շուռնուխում «դիմավորել» ադրբեջանցիներին
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

7
(Թարմացված է 22:34 16.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։

7
թեգերը:
Երևան, եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

291
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

291
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան