Արխիվային լուսանկար

Արգելքը չի վերաբերում թուրքական բեռնատարներին. ՊԵԿ–ը` Երևանում շրջող մեքենաների մասին

2120
(Թարմացված է 18:18 09.01.2021)
Telegram-ի հայաստանյան ալիքներում հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ Երևանի Ազատության պողոտայում հունվարի 8-ին ազատորեն երթևեկել են թուրքական բեռնատարներ այն դեպքում երբ արդեն իսկ ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2021թ.–ի հունվարի 1–ից ՀՀ ողջ տարածքում գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով: Այս արգելքը, սակայն, չի վերաբերում թուրքական բեռնատարներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Telegram-ի երևանյան ալիքներում հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ Երևանի Ազատության պողոտայում հունվարի 8-ին ազատորեն երթևեկել են թուրքական բեռնատարները: Սոցցանցերում բավական քննարկվեց այս թեման և օգտատերերից շատերի մոտ հարց էր առաջանում, թե ի՞նչ գործ ունեն թուրքական բեռնատարները Հայաստանում։

«Թուրքական համարներով բեռնատարի (որն, ի դեպ, միջազգային բեռնափոխադրող կազմակերպության տրանսպորտային միջոց կարող է լինել) մեջ կարող է լինել ապրանք Հոլանդիայից, այսինքն` հոլանդական ծագման ապրանք, որը կապ չունի Թուրքիայի հետ»,–ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը։

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Որոշումը կայացվել է հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ է տրվել, որպեսզի նրանք հասցնեն փոխարինել թուրքական ապրանքը։

Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծել։

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

2120
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Երևան, բեռնատար, Թուրքիա
Ըստ թեմայի
Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում
ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը
Հայաստանում թուրքական ապրանքները կփոխարինվեն իրանականո՞վ
Ոստիկանական ավտոմեքենա

Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել

3
(Թարմացված է 18:57 21.01.2021)
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանված տղայի մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր 19-ամյա երիտասարդի են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն «Աշտարակ» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն է»,– գրում է կայքը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան դանակահարել են Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեի հարակից տարածքում:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:

Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ

3
թեգերը:
դանակահարություն, Երիտասարդ, Սպանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորն ու 82-ամյա մորը. արտառոց դեպք Երևանում
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Դատարան

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

41
(Թարմացված է 18:19 21.01.2021)
ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

41
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

0
(Թարմացված է 18:58 21.01.2021)
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը` այն ներկայացնելով որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին։ Տեղեկությունը նա հայտել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և  տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է  հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի և  Ադրբեջանի միջև, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ 

Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում, Ադրբեջանում և հայկական կողմի առաջարկով կփորձի լինել Արցախում։

Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

«Քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարևոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել և զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց, այլև նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված և  իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը ևս այս աղետալի պատերազմի հումանիտար հետևանքներից  է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–գրել է Զոհրաբյանը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Զոհրաբյանը ասում է, որ ինքն իր ելույթում նշել է նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը` պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են և միջազգային իրավունքի առաջ պիտի ենթարկվեն պատասխանատվության։

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
Այվազյանը գերիների հարցով խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման
Թաթոյանը գերիների անհապաղ վերադարձի հարցը քննարկել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ