ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն։
Հանդիպումը կայացել է ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
Այս թեմաներով շփումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Աբազյանը երկու անգամ Մոսկվա էր մեկնել` դեկտեմբերի 1-ին և 29-ին։
Մինասյանը հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու գաղտնի այցի նախապատրաստության մասին
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–ասաց նա։
Փոխվարչապետը հայտնեց նաև, որ այդ քարտեզը նույնական է 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված սահմաններին։ Ավինյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան քննարկման այլ առարկա են, և դրանք իրենց քննարկման օրակարգում լինելու են, ինչպես որ կա Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման օրակարգը։
«Այն, որ ասում են, թե այս պրոցեսը տեղի է ունենում Google map–ի քարտեզներով կամ երբ մատնանշվում է, որ GPS է օգտագործվում, պետք է նշենք, որ GPS համակարգը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ինչ վերաբերում է Սյունիքը միացնող հատվածի հետ կապված անվտանգության հարցին, ապա այստեղ մենք վտանգ չունենք»,–ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ Սյունիքն այժմ անվտանգ է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է ՀԱՊԿ–ի անդամ։ Ինչքան էլ մենք համարել ենք, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ինքը ՀՀ–ն է, նկատի ենք ունեցել նաև այն իրավապայմանագրային բազան, որը Հայաստանը ստեղծել է իր հարաբերությունների շնորհիվ։ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում անկհայտորեն նոր գործոն է ավելացել` ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դրական երևույթ է, և նրանց ներկայությունն անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել։ Վարչապետը նշեց` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման վրա, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք կատարի իր գործառույթն Արցախի անվտանգության հարցով։
Փաշինյանը վստահեցրեց` եթե խաղաղապահներն Արցախում չլինեին, հնարավոր է` չկարողանար ՀՀ–ն այդ գործառույթն իրականացնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են