ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-տեղեկացրին նախագահականից։
Նշենք, նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324–ով և դարձել 160544։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի նոր ալիքի հետ կապված այսօրվանից երկրում կարանտին է հայտարարել։ Ուսումնական հաստատություններն Անգլիայում արդեն անցել են հեռավար ուսուցման, իսկ հունվարի 6-ից կգործի տնից դուրս գալու արգելքը։
«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցն ու Իգոր Մորգուլովն այսօր խորհրդակցությունների ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկու երկրների փոխգործակցության խնդիրները՝ ի շահ եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ ՇՀԿ-ի գործընկերության կապերի խորացման, մայրցամաքում տնտեսական փոխկապակցվածության զարգացման ճանապարհով, նախևառաջ՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու ջանքերի համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բանակցություններն ընթացել են կառուցողական, վստահելի մթնոլորտում և նպաստել երկու երկրների ԱԳՆ–ների գծով ավելի սերտ փոխգործակցության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–ասաց նա։
Փոխվարչապետը հայտնեց նաև, որ այդ քարտեզը նույնական է 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված սահմաններին։ Ավինյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան քննարկման այլ առարկա են, և դրանք իրենց քննարկման օրակարգում լինելու են, ինչպես որ կա Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման օրակարգը։
«Այն, որ ասում են, թե այս պրոցեսը տեղի է ունենում Google map–ի քարտեզներով կամ երբ մատնանշվում է, որ GPS է օգտագործվում, պետք է նշենք, որ GPS համակարգը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ինչ վերաբերում է Սյունիքը միացնող հատվածի հետ կապված անվտանգության հարցին, ապա այստեղ մենք վտանգ չունենք»,–ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ Սյունիքն այժմ անվտանգ է։