Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները

Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները

158
(Թարմացված է 19:46 03.01.2021)
Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ կայացել է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Բացման խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար:

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Ռուսաստանը Հայաստանի տարածքում գտնվող արցախցիների համար 10 մլն եվրո գումար է տրամադրել

158
թեգերը:
Մհեր Գրիգորյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանն Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել. լուսանկարներ
Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել
Ռուսաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ. 11 դեկտեմբերի, 2020

ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է

2
Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայոց բանակի օրը նշելու լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է։ Այս մասին նշված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաղորդագրության մեջ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։

Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարել է ծանոթանալ հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

«Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին: Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,-նշվում է հաղորդագրության վերջում։

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

2
Папа Римский Франциск I в Хор Вирапе

Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին

2
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը շնորհակալ է Ռուսաստանին ու մասնավորապես Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստվում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձման հարցով դիմել Հռոմի պապին։ Նա իր մտադրության մասին հայտնեց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Հոգևոր առաջնորդն անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական կառույցների` վանքերի ու եկեղեցիների նկատմամբ կատարվող վանդալիզմի խնդրին։

«Մենք դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր ենք գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտման խոսքն ասի»,– ասաց կաթողիկոսը։

Գարեգին Բ–ն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ու մասնավորապես Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին։

Նրա խոսքով` Ռուսիո պատրիարքի շնորհիվ է, որ Դադիվանքն այսօր շարունակում է իրականացնել իր հոգևոր ծառայությունը։

2