Արման Թաթոյան

Ալիևի հայտարարությունը կոպտորեն խախտում է հետպատերազմական մարդասիրական գործընթացը. ՀՀ ՄԻՊ

839
(Թարմացված է 21:43 01.01.2021)
Թաթոյանը հրավիրել է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու մարդասիրական գործընթացի որևէ խախտում:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձին` նշելով, որ  Ալիևի հայտարարությունը կոպտորեն խախտում է հետպատերազմական մարդասիրական գործընթացը։

Նշենք, որ երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է որպես ահաբեկիչներ:

«Այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն»,–ասել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի, բացի այդ, նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:

Թաթոյանը շեշտում է, որ առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը` շարունակելով նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել

Նա հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու մարդասիրական գործընթացի որևէ խախտում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին

Թաթոյանը նշում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը:

Հիշեցնենք, որ գերիների փոխանակումն իրականացվում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

839
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo
Բաքու են վերադարձել 2 ադրբեջանցի գերիներ. ՌԴ ՊՆ
Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

139
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

139
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
Երևան—Մեղրի ճանապարհ

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

130
(Թարմացված է 00:36 28.01.2021)
Ճանապարհների ապաշրջափակումը, Քոչարյանի խոսքով, նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:

Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:

 «Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:

Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան

Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:

 Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:

«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

130
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, ապաշրջափակում, Ճանապարհ, Մեղրի, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան