Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Երկրի ղեկավարի ուղերձն առաջին անգամ որոշ ՀԸ–ներ չհեռարձակեցին. օրենքն ի՞նչ է սահմանում

4309
(Թարմացված է 15:53 01.01.2021)
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նշում է` ՀՀ անկախ պետականության տարիներին նման դեպք չի եղել, որ երկրի ղեկավարի Ամանորի ուղերձը որևէ հեռուստաալիքով եթեր չհեռարձակվի։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը երեկ ոչ բոլոր հեռուստաընկերություններն էին եթեր հեռարձակում։ Փաշինյանի ուղերձը ներկայացնելը բոյկոտել էին «Երկիր մեդիան», «5-րդ ալիքը», «Արմնյուզը» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»։

Սա չէր վրիպել շատերի աչքից և սոցցանցերում բավական քննարկումներ եղան։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` բացի «Հանրային հեռուստաընկերությունից» մյուսներն ազատ են իրենց ընտրության մեջ` եթեր հեռարձակե՞լ երկրի ղեկավարի ուղերձը, թե՞ ոչ։

«Օրենքով սահմանված է, որ ժամը 12-ին պետք է ՀՀ օրհներգը հնչի, այլ կարգավորումներ չկան։ Այսինքն` երկրի ղեկավարի ուղերձը ներկայացնել–չներկայացնելու մասին օրենքում որևէ սահմանում չկա»,–ասաց  Հակոբյանը։

Հարցին, թե հիշո՞ւմ է Հակոբյանը նման դեպք, որ երկրի  ղեկավարի Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակվի ` վերջինս պատասխանեց, որ չի հիշում որևէ նման դեպք։ Նրա խոսքով` ՀՀ անկախ պետականության տարիներին նման դեպք չի եղել` գուցե վրիպակի հետևանքով խոսքի կեսից ներկայացնեին, կամ խոտաններով եթեր գնար, բայց որպես քաղաքականության մաս այդ ելույթը չհեռարձակելու դեպք չի եղել։ Դա, ըստ Հակոբյանի, զուտ էթիկայի պատկերացումների, բարոյականության, պետականության ընկալման հարթության վրա է։

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ էր հղել ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվել էին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ

Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։ Տեսանյութը բուռն քննարկման թեմա էր դարձել։ «Հանրային հեռուստաընկերությունը»  հայտարարություն էր տարածել ու հայտնել` իրենցից արտահոսք չի եղել:

Սակայն միջադեպից հետո իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը

Հավելենք միայն, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիրները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս օրերին բազմաթիվ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։

4309
թեգերը:
Ամանոր, Հեռուստատեսություն, Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ ), Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ուղերձ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան այցելություններ է կատարել
Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից
Ոստիկանական ավտոմեքենա

Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել

1
(Թարմացված է 18:55 21.01.2021)
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանված տղայի մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր 19-ամյա երիտասարդի են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն «Աշտարակ» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն է»,–գրում է կայքը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան դանակահարել են Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեի հարակից տարածքում:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:

1
Դատարան

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

36
(Թարմացված է 18:19 21.01.2021)
ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

36
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

0
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը` այն ներկայացնելով որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին։ Տեղեկությունը նա հայտել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և  տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է  հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի և  Ադրբեջանի միջև, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ 

Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում, Ադրբեջանում և հայկական կողմի առաջարկով կփորձի լինել Արցախում։

Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

«Քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարևոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել և զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց, այլև նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված և  իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը ևս այս աղետալի պատերազմի հումանիտար հետևանքներից  է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–գրել է Զոհրաբյանը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

Զոհրաբյանը ասում է, որ ինքն իր ելույթում նշել է նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը` պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են և միջազգային իրավունքի առաջ պիտի ենթարկվեն պատասխանատվության։

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան