«Նորք» ԲԿ

329 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

326
(Թարմացված է 11:11 01.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 329–ով և դարձել 159738: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում են ստանում 12870 մարդ (-231), կատարվել է 595876 թեստավորում (+1973), առողջացել են վարակվածներից 143355-ը (+554)։ Գրանցվել է մահվան 2828 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 685։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։  Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

326
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1712)
Ըստ թեմայի
Բրիտանական AstraZeneca-ն COVID-ի դեմ պատվաստանյութը կփորձարկի «Սպուտնիկ- V»-ի հետ համատեղ
 «Նրանք նույնպես մարդիկ են». Զախարովան խոսել է COVID-19-ով վարակված դիվանագետների մասին
Գիտնականները նշել են COVID-19 վարակի վտանգը նվազեցնող լավագույն դիետան
Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ես երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

4
(Թարմացված է 19:08 21.01.2021)
Վահան Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը կգործուղվեն Իրան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց գործուղելու մասին որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Որոշման համաձայն` պաշտոնյանները Թեհրան կմեկնեն հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

4
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները
Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի
Ոստիկանական ավտոմեքենա

Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել

7
(Թարմացված է 18:57 21.01.2021)
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանված տղայի մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր 19-ամյա երիտասարդի են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն «Աշտարակ» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն է»,– գրում է կայքը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան դանակահարել են Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեի հարակից տարածքում:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:

Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ

7
թեգերը:
դանակահարություն, Երիտասարդ, Սպանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորն ու 82-ամյա մորը. արտառոց դեպք Երևանում
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից