Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել

96
(Թարմացված է 14:44 30.12.2020)
ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ–ի` ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ՔԿ–ն դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ 

Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։

96
թեգերը:
Մեղադրանք, Սայաթ Շիրինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Ինչպես է Լևոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի տնից հափշտակությունը կազմակերպել. նոր մանրամասներ
Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է
Փաշինյանն ու ԱԼիևը

Ալիևը կարող է ուլտիմատում ներկայացնել Փաշինյանին. որքա՞ն կարող է մեծանալ նրա ախորժակը

25
(Թարմացված է 23:17 13.05.2021)
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և այդ համատեքստում գործող իշխանության գործելաոճին։
Ալիևը կարող է ուլտիմատում ներկայացնել, սպառնալ, անգամ վիրավորել Փաշինյանին. որքա՞ն կարող է մեծանալ Բաքվի բռնապետի ախորժակը

Սև լճի, Վարդենիսի ու Սիսիանի ուղղություններով ադրբեջանական կուտակումները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ, այլ հարց է, որ վերջին երկու տեղանքներում ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման մասին ՊՆ-ն միայն այսօր խոստովանեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Այդ մասին նաև հանրային դաշտով է բաց խոսվել` դեռ ամսի 5-ին, որ թշնամին ինչ-որ սադրանք է նախապատրաստում։ Այսինքն` այդ ամենը նախապատրաստված է եղել»,-նշեց նա։

Վրթանեսյանի խոսքով` օրերս Բաքվի բռնապետի` «Զանգեզուրի միջանցքին» ուժով տիրանալու մասին հայտարարությունն էլ ոչ թե նախորդել է այս սադրանքներին, այլ պարզապես հարմարեցվել նախապես պլանավորած գործողությանը։

«Քանի որ ՀՀ իշխանությունը ցանկացած դեպքում ՀՀ անվտանգության հարցերը լուծել չի կարող, Ալիևն ինչքան սիրտն ուզի` կարող է է՛լ ուլտիմատումներ ներկայացնել, է՛լ սպառնալ, է՛լ հոխորտալ, այդ թվում` Փաշինյանին անձնական վիրավորանքներ ուղղել, ինչը արել է և մարսել»,- ընդգծեց փորձագետը։

Նրա կարծիքով` Ալիևի ախորժակը շարունակելու է մեծանալ, նմանատիպ սադրանքների կամ ուժի կիրառմամբ նոր տարածքներ գրավել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի նախագահը համարժեք պատասխան չի ստացել։ Վրթանեսյանը համոզված է` Փաշինյանի իշխանությունն ամեն օր կործանում է Հայաստանը։

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

25
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Կարեն Վրթանեսյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ–ն զսպվածության կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին

84
(Թարմացված է 23:12 13.05.2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուշադիր հետևում են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները զսպվածության և սահմանային իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն այդ մասին գրել է Twitter-ում։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակի ապաէսկալացիայի համար», - նշել է Փրայսը:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

84
թեգերը:
Ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան
Ըստ թեմայի
Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանին տիրող իրավիճակը
Ադրբեջանցիները հայ զինծառայողների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել. քրգործ է հարուցվել
Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան