ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. «Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել անբարեխիղճ մրցակցության համար, տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Հանձնաժողովը պարզվել է, որ «Լենովո» ընկերությունն արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել և օգտագործել հայտարարագրով ձևակերպված «Lenovo» ապրանքանիշի ապրանքները` հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներկրելու ընդհանուր պայմանների վրա։
«Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերությանը հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ սահմանելով «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը թույլատրելու գործընթացի վերաբերյալ անաչառ, ողջամիտ և ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված, իրավաչափ նպատակ հետապնդող պայմաններ, որոնց բացակայության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կանգնում են զգալի ֆինանսական կորուստներ կրելու, ինչպես նաև շուկայից դուրս մղվելու ռիսկի առաջ», – ասված է հանձնաժողովի հայտարարությունում։
Ընկերությունը կարող է այս որոշումը վարչական դատարանում բողոքարկել 10-օրյա ժամկետում։
Գազի շուրջ բանակցությունները ՀՀ–ի և ՌԴ-ի միջև կշարունակվեն մինչև 2021թ․-ի 2-րդ եռամսյակը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։
«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։
Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը: