ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան

139
(Թարմացված է 12:00 29.12.2020)
Պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը ծանոթացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, ինչպես նաև շնորհավորել է անձնակազմին զորամիավորման կազմավորման տարեդարձի և Ամանորի կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Министр обороны Вагаршак Арутюнян посетил 102 военную базу (29 декабря 2020). Еревaн
© Photo : Stringer
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է ռուսական ռազմակայանի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, հրամանատարությանը և անձնակազմին շնորհավորել զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ:

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը

«Պատվիրակության անդամներն այցելել են նաև ռազմակայանի տարածքում գտնվող Ալեքսանդրայի Սուրբ Նահատակ ուղղափառ եկեղեցի և ռազմապատմական թանգարան», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարացրել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը:

139
թեգերը:
Ամանոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Վաղարշակ Հարությունյան, Գյումրի, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը Հին Թաղերի ու Խծաբերդի հարցը քննարկել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Եռաբլուր
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
Ապուր

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններ են արտասովոր ապուրներ մատուցում

0
(Թարմացված է 10:03 17.01.2021)
Գաղտնի լոլիկով կրեմ-ապուրից, որը մենյուում նշված չէ, մինչև թթվաշ ավանդական նռանե․Sputnik Style-ը պարզել է, թե Երևանում որտեղ են մատուցում լավագույն ապուրները։

 

Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։

Ռեստորան Gallia

Պուշկինի 40

Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։

Грибной суп с соевым соусом
© Photo : Виктория Писаренко
Սնկով ապուր

Ռեստորան Sorriso Gelato

Հյուսիսային պողոտա 10/5

Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։

Суп ньокки с курицей
© Photo : Виктория Писаренко
Հավով նյոկկի

Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։

Սրճարան N’Joy 

Ղազար Փարպեցի 4

Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։

Ռեստորան Lavash

Թումանյան 21

Կողբացի 30

Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։

Суп нране
© Photo : Виктория Писаренко
Նռանե

Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։

0
թեգերը:
Ռեստորան, ապուր, Երևան
Բեռնատարներ

Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ կան. Լարսում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

5
(Թարմացված է 10:07 17.01.2021)
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Որոշ հատվածներում ճանապարհները սառույցով են պատվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է։ 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի

 

5
թեգերը:
Վերին Լարս, Լարս, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը
Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը