Արա Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի թեման

57
(Թարմացված է 20:10 28.12.2020)
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԼՂ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային՝ Այվազյանը բարձր գնահատեց բարեկամ Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը Արցախի ժողովրդին: Այս համատեքստում Այվազյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության համար» ,–նշված է հաղորդագրության մեջ։

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Երկուստեք գոհունակություն են հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-կիպրական հարաբերությունների բարձր դինամիկայի կապակցությամբ։ Նրանք ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ։

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին. տեսանյութ

57
թեգերը:
Նախարար, Արցախ, Կիպրոս, Արա Այվազյան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել
Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ադրբեջանի սադրանքները շարունակվում են Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ. ԱԳՆ
Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020).

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը

4
Արտոնությունը կտարածվի նաև երկու կամ ավելի անչափահաս երեխաների ծնողների վրա, որոնք սովորում են բուհերում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Օրինագծով առաջարկվում է մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը: Նրանց համար կներդրվեն նաև առաջադիմության առանձին ցուցանիշներ։

«Նախագծի ընդունման դեպքում ենթադրվում է, որ այս տարի որոշակի առաջադիմության դեպքում մասնակի փոխհատուցում կստանան բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 4 հազար ուսանողներ», - ասաց Թռչունյանը:

2022 թվականին նման ուսանողների թիվը կկազմի 6800, 2023–ին ՝ 6000, 2024–ին ՝ 4600։

Այժմ նման արտոնություններից օգտվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչները, սահմանամերձ համայնքների ուսանողները։

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ համապատասխան փոփոխությունները նախատեսված են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծում, որն այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանում, և անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի սպասում քննարկման արդյունքներին, որոնք պետք է հայտնի դառնան օրերս։

Փոխնախարարը նշեց, որ քննարկումը կարող է ձգձգվել, ուստի մինչև սեպտեմբեր պետք է համապատասխան կարգավորումներ ունենալ։

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

4
Բորիս Սահակյան

Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնում

24
(Թարմացված է 14:19 30.07.2021)
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Մելիքյանը, որը պաշտոնանկ էր արվել հունիսի 19-ին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի -Sputnik. Բորիս Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր է ստորագրել համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Այդ պաշտոնում Սահակյանը փոխարինել է Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանը պաշտոնանկ էր արվել հունիսի 19-ին:

Նշենք, որ մինչ այդ Բորիս Սահակյանը զբաղեցնում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդի պաշտոնը:

24
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան