Արամ Հարությունյան

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

96
(Թարմացված է 19:15 28.12.2020)
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։

«Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Youtube-ում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչել:

96
թեգերը:
Բողոքի ակցիա, Բռնություն, Մեղադրանք, Արամ Հարությունյան
Ըստ թեմայի
Մետրոպոլիտենում ցույցի համար Էրեբունու նախկին ղեկավարին, նրա որդուն մեղադրանք է առաջադրվել
Ովքե՞ր են դավաճանները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին
ԱՕԿՍ–ի շենքի գործով մեղադրանք է առաջադրվել Հասմիկ Պողոսյանին և Արմեն Սմբատյանին
Կոտենոկն ու Արզանովը

Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին

39
(Թարմացված է 22:22 13.05.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կստիպի պահպանել նոյեմբերյան պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը և նրա մարտական ընկերը` ՌԴ ԶՈւ պահեստազորի գնդապետ Լևոն Արզանովը (երկուսն էլ անցած աշնանը վիրավորվել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա ԱԹՍ–ի հարվածի հետևանքով) Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել են, թե ինչ են մտածում Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

Կոտենոկի կարծիքով՝ ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումը 44–օրյա պատերազմի շարունակությունն է։

«Հրադադարը հավերժ չի լինում, սահմանին վառոդի հոտ է ընկել։ Ադրբեջանը որոշել է ատամները ցույց տալ», - ասաց նա։

Գնդապետ Արզանովն էլ կարծում է, որ թշնամին փորձում է «շոշափել» հայկական կողմին: ստուգում են` որքան է թուլացել հայկական բանակը արցախյան պատերազմից հետո:

Ռուս փորձագետները չեն բացառում, որ տեղեկատվական տարածքում ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին վարկաբեկելու փորձեր կարվեն։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված Հայաստանը խորհրդակցություններ է սկսել այդ ռազմաքաղաքական դաշինքի հետ։

Միևնույն ժամանակ Կոտենոկն ու Արզանովը համոզված են, որ սահմանային միջադեպերի խնդրի լուծումը Հայաստանի իշխանությունների, դիվանագետների և զինվորականների պատվի գործն է։

Նրանց խոսքով ՝ մի իրավիճակում, երբ զինված ներխուժման հետևանքով տարածքի մի մասը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, հակառակորդի չեզոքացման օպերացիան միանգամայն տրամաբանական է: Սակայն փորձագետները հույս ունեն, որ գործը դրան չի հասնի։

«Ռուսաստանը Հայաստանին դժբախտության մեջ չի թողնի և Ադրբեջանին կստիպի պահպանել նոյեմբերյան պայմանավորվածությունները», - վստահ է Կոտենոկը։

Նա չի բացառում ապագայում նման միջադեպերի կրկնությունը` ընդհուպ մինչև Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացում, քանի որ Ադրբեջանը զգացել է «հաջողության համը» և կփորձի նոր քայլեր անել, քանի դեռ հայկական կողմը գտնվում է շոկի մեջ:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

39
թեգերը:
Սյունիք, Յուրի Կոտենոկ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ն չի հանդուրժի Ադրբեջանի սադրիչ գործելաոճը. Պապիկյանը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին
Լավրովը խոսել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
Արման Թաթոյանը Սյունիքում, արխիվային լուսանկար

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին

128
(Թարմացված է 22:04 13.05.2021)
ՀՀ ՄԻՊ գրասենյակն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչները շարունակում են ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:

«Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում»,–նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

128
թեգերը:
Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին
Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը