Հակոբ Արշակյան

Շուռնուխ գյուղից ոչ մի հատված Ադրբեջանին դեռ չի հանձնվել. գյուղապետ

211
(Թարմացված է 17:23 25.12.2020)
Գյուղապետը ԱԺ պատգամավորներին կոչ արեց ռուսական կողմի հետ հնարավոր բանակցությունները վարել` գյուղի տարածքները փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոչ մի հատված Ադրբեջանին դեռ չի հանձնվել։ Այսօր ԱԺ–ում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հեռախոսակապով հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Վերջին գործողությունը, որ մեզ մոտ արվել է` եկել են, սահմանները ճանապարհի հատվածում չափագրել են GPS-ով, քարտեզում տեղադրել ու գնացել են։ Ադրբեջանցի է եղել, ռուս ու մեր ԱԱԾ–ն»,– ասաց Արշակյանը։

Նա հայտնեց, որ վիճելի հատվածը ճանապարհից ձախ ընկնող տարածքն է, որտեղ 12 բնակելի տուն կա և ռազմական նախկին դիրքը։

Առիթից օգտվելով` գյուղապետը ԱԺ պատգմավորներին կոչ արեց ռուսական կողմի հետ հնարավոր բանակցություններ վարել գյուղի տարածքները փրկելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12–ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

211
թեգերը:
Շուռնուխ, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին
Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան
Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին
Գյումրի. արխիվային լուսանկար

Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ

19
(Թարմացված է 23:13 18.01.2021)
Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր` հունվարի 18–ին, Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ժամը 17:44-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz C280» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1973 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

19
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Արխիվային լուսանկար

Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

80
(Թարմացված է 22:46 18.01.2021)
ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) երկրաշարժ է եղել, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի հետևանքով բնակապահովման ծրագիրն ավարտվում է, բայց ավելի քան 7200 տնակ դեռ կա

80
թեգերը:
Ջերմուկ, Վայոց Ձոր, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով