ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է. լուսանկարներ

535
(Թարմացված է 13:44 25.12.2020)
ՀՀ նախագահն արդեն այցելել է Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ փակ հանդիպում է կայացել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին Գյումրիում է։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ նա այցելել է Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ փակ հանդիպում կայացավ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։

Президент Армен Саркисян посетил Ширакскую епархию (25 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Սարգսյանն ու Շիրակի թեմի առաջնորդը

Այնուհետև ՀՀ նախագահը Շիրակի թեմի սոցիալ–կրթական կենտրոնում հանդիպեց Արցախի պատերազմին մասնակցած շիրակցի զինվորների հետ։

Президент Армен Саркисян посетил Ширакскую епархию (25 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում է

 

«Եկել եմ ասեմ, որ դուք չեք պարտվել, դուք հաղթանակած եք եկել։ Ես հաղթանակը տեսել եմ 26 տարի առաջ, իսկ 26 տարի հետո տեսնում եմ այն, ինչ ունենք։ Չեմ կարող ասել` ես նորից հաղթանակ կտեսնեմ, թե ոչ, բայց դուք հաստատ տեսնելու եք։ Ձեր ապագա հաղթանակը դեռ ձեր հետ է լինելու»,– ասաց նա։

Президент Армен Саркисян посетил Ширакскую епархию (25 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հանդիպում ՀՀ նախագահի հետ

Զինծառայողների հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանն այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Президент Армен Саркисян в храме Христа Всеспасителя (25 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմեն Սարգսյանն այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

535
թեգերը:
Արմեն Սարգսյան, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Նախագահին պետք է լիազորել բանակցություններ վարել ՀՀ անունից. Էդմոն Մարուքյան
Իրավիճակը մտահոգիչ է և վտանգավոր. «Ժառանգությունը» և ՀԴԿ–ն հանդիպել են ՀՀ նախագահին
Միջազգային հարթակներում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանողները հանդիպել են նախագահին
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

6
(Թարմացված է 22:34 16.01.2021)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Այսօր հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 21-ի ցերեկը սպասվում է արդեն առանց տեղումների եղանակ։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Առաջիկա օրերին սպասվում է նաև ցուրտ եղանակ։ Ըստ օդերևութաբանների՝ հունվարի 19-21-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում հունվարի 20-ի ցերեկը, 21-ին: Իսկ հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը սպասվում է +7...+9, երեկոյան՝ +3... +5 աստիճան ջերմություն։

6
թեգերը:
Երևան, եղանակ, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
ԱԱԾ շենք

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

290
(Թարմացված է 00:09 17.01.2021)
ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քրեադատավարական կառուցակարգեր են գործադրվելու Մինասյանի հրապարակման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին։

ԱԱԾ-ն հերքում է Մինասյանի մեղադրանքներն ու ընդգծում, որ նրա «Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի»։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է Միքայել Մինասյանին. օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր։ ԱԱԾ-ն նաև հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

290
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
«Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է». Միքայել Մինասյան