ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. տեղեկանում ենք նախագահի պաշտոնական էջից։
«Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ Նրանք անդրադարձել են առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ` նոյեմբերի 12-ին, նույնպես նման հանդիպում էր կայացել։ Այդ անգամ նույնպես նրանք քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակը: Այլ մանրամասներ չէր հաղորդվել։
«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար նախագահ Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։
Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:
«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:
Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:
«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:
Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։
Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան
Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։