Ռուսաստանի և Հայաստանի դրոշները

Ո՞ր երկրներում են Ռուսաստանը սիրում․ ՀՀ–ն հարցման արդյունքներով առաջին եռյակում է

572
(Թարմացված է 19:47 24.12.2020)
Ակցիան անցկացվել է Facebook սոցիալական հարթակում։ Oգտատերերը մեկնաբանություններ են գրել հարցման տակ։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամփոփել է «Ո՞ր երկրներում են ամենաշատը սիրում Ռուսաստանը» հարցման արդյունքները, ըստ այդմ՝ առաջին եռյակում են Տաջիկստանը, Սերբիան, Հայաստանը։

Տասնյակում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան ու Չինաստանը:

«Ռոսսոտրուդնիչեստվոն» այս ակցիան հայտարարել էր դեռ սեպտեմբերի 5-ին։ Այն անցկացվում էր Facebook սոցիալական ցանցում։ Հայտարարության տակ մարդիկ հրապարակում էին իրենց մեկնաբանությունները, այնուհետև վարկանիշային ցուցակ է կազմվել։

«Ո՞ր երկրում են ամենաշատը սիրում Ռուսաստանը» հարցին արձագանքել են օգտատերեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

«Անկասկած, Հայաստանում և Արցախում։ Եթե իմանայիք, թե ինչ հաճույքով են մեր երեխաները ռուսերեն սովորում, ծնողներն էլ խիստ հետևում են դրան։ Հարցնում եմ․ «Ինչի՞ համար ես դու սիրում ռուսերենը»։ Պատասխանը հաճախ այսպիսին է․ «Չգիտեմ, ուղղակի սիրում եմ»։ Ես կարծում եմ՝ հայ երեխաների մոտ այդ սերը գենետիկ մակարդակի վրա է»,-այսպես է հարցին պատասխանել օգտատեր Լարիսա Ավագյանը։

«Ռոսսոտրուդնիչեստվոն» հիշեցնում է, որ Ռուսաստանը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ է` ԱՊՀ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ՀԱՊԿ, ՇՀԿ, ԲՌԻԿՍ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն)։ ՌԴ–ն պատրաստ է համագործակցել այլ պետությունների հետ, նրանց հրավիրել խոշոր գործարար, մարզական, մշակութային միջոցառումների, կիսվել գիտության և արվեստի ձեռքբերումներով։ Տարեկան Ռուսաստան է այցելում ավելի քան 62 մլն զբոսաշրջիկ։

ԱՊՀ գործերով, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») ստեղծվել է 2008թ.սեպտեմբերին: «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և նրա արտասահմանյան հաստատությունների գործունեությունն ուղղված է միջազգային հումանիտար համագործակցության քաղաքականության իրականացմանը, արտասահմանում ժամանակակից Ռուսաստանի մասին օբյեկտիվ պատկերացումների տարածմանը աջակցելուն: Համագործակցության առաջնային ուղղությունը ԱՊՀ մասնակից պետություններն են:

572
թեգերը:
սեր, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն
Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում

Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ

6
(Թարմացված է 20:17 20.01.2021)
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ակնհայտորեն նոր գործոն է ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է ՀԱՊԿ–ի անդամ։ Ինչքան էլ մենք համարել ենք, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ինքը ՀՀ–ն է, նկատի ենք ունեցել նաև այն իրավապայմանագրային բազան, որը Հայաստանը ստեղծել է իր հարաբերությունների շնորհիվ։ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում անկհայտորեն նոր գործոն է ավելացել` ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դրական երևույթ է, և նրանց ներկայությունն անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել։ Վարչապետը նշեց` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման վրա, որպեսզի Հայաստանը կարողանա լիարժեք կատարի իր գործառույթն Արցախի անվտանգության հարցով։

Փաշինյանը վստահեցրեց` եթե խաղաղապահներն Արցախում չլինեին, հնարավոր է` չկարողանար ՀՀ–ն այդ գործառույթն իրականացնել։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

6
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, խաղաղապահ, Արցախ, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Զինվորական սաղավարդ

Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ

67
(Թարմացված է 20:02 20.01.2021)
Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին քանի զոհի մասին է հայտնի։ Նա խոսեց նաև ծանր վիրավորների մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թվերը, որ տարբեր շրջանակներ շրջանառում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։

Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է

Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։

Նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն վկայագրեր

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած, սակայն անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան։

Ադրբեջանը հունվարի 20-ին հայկական կողմին արգելել է զոհվածների աճյունների որոնումներ կատարել

67
թեգերը:
Պատերազմ, Զոհ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացած զինծառայողը երկկողմանի թոքաբորբ է ունեցել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել
Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
Բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնողը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
Սակրավորներ

Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

0
Աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի ականապատ դաշտեր են հանդիպում։ Ռուս զինվորականները բազմաթիվ չպայթած արկեր են հայտնաբերել, ինչպես նաև զինամթերք` ռմբակոծություններից վնասված, գազային մագիստրալներ տանող ճանապարհներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում աշխատող ռուս սակրավորները տեղանքի ստուգման ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ զինամթերք, հակամարտող կողմերի շփման գծում՝ չպայթած արկեր, «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

Ականապատված են հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող բազմաթիվ ճանապարհներ։

«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ» (զենք, որը միջազգային իրավունքն արգելում է օգտագործել խիստ բնակեցված շրջաններում. ծնթ․՝ «РГ»),-ասել է Ստավիցկին։

Լաչինի միջանցքի տարածքում` մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա, հայտնաբերվել են պայթեցման պատրաստ արկեր, որոնք սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,-ասել է հրամանատարը:

«Պատահում են արտասահմանյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի մնացորդներ՝ դրանցում տեղադրված զինամթերքով», - հավելել է նա:

Որոշ «գտածոներ» ենթակա չեն փոխադրման և ոչնչացվում են հայտնաբերման վայրում, մյուսները պայթեցնելուց առաջ տեղափոխվում են ոչնչացման համար հատուկ սարքավորված հարթակներ։ «Սակրավորները խիզախություն են դրսևորում ՝ աշխատելով բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում, հաճախ ականներ հայտնաբերելով ձյան տակ, ինչը բարդացնում է որոնումն ու վնասազերծումը։ Աշխատելը հեշտ չէ, պատասխանատվությունը` հսկայական, բայց մեր ռազմական ինժեներները շատ լավ են հասկանում խնդրի կարևորությունը», - ասել է նա։

Բացի այն, որ աշխատանքը բարդացնում են եղանակային պայմանները, գեներալը հայտնել է, որ սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», բազմաթիվ չպայթած արկեր, ինչպես նաև հաստիքային փաթեթավորմամբ արկեր:

Ավելի վաղ Շուշիում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհվել էր 29-ամյա ռուս զինվորական, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման խմբի հրամանատար, կապիտան Վիտալի Մորոզը, որը 12 տարի ծառայում էր ՌԴ ԶՈւ շարքերում: Sputnik Արմենիայի տվյալներով՝ նա փոքր որդի և կին ունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

0
թեգերը:
Սակրավոր, անօդաչու թռչող սարք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ