ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» բաժնետիրական ընկերությունը ստորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը: Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք. Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:
Հայկական ԱԷԿ-ն ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում
«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում են ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով», - նշել է «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան:
Այժմ իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկություն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։
Հարությունյանը և Շոյգուն կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործողել է Սյունիք։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,– նշված է որոշման մեջ:
Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվում են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվեց ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։
Սյունիքի և Տավուշի հատվածի անվտանգության համար հստակ պայմանավորվածություն ունենք. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն 24 տարի է, ինչ միասին են։ Այս մասին Ժաննան գրել է Instagram–ի իր էջում ու լուսանկար հրապարակել։
«Այսօր ուղիղ 24 տարի եղավ, որ մենք ծանոթացել ենք»,–գրել է երգիծաբանի կինը։
Посмотреть эту публикацию в Instagram
Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։
«Ամենասիրածս զույգը, շնորհավոր»,«Երջանիկ եղեք», «Ինչ լավն եք, փայլում եք»,–գրել են նրանք։
Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։
«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում